«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ազգային ժողովում ասել է, որ կառավարական հանձնաժողովում կան հարցեր, որոնք դեռ ենթակա են քննարկման, որոշ հարցերի շուրջ արդեն կան հստակ դիրքորոշումներ, և ակնկալվում է, որ իրենց աշխատանքային խումբը նախագիծ պատրաստելու է:«Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, և հարցերը քննարկվում են մանրակրկիտ, բոլոր կողմերն ուսումնասիրելուց հետո: Այդ պատճառով մենք չենք կարող գերձայնային արագությամբ հայեցակարգ գրել և նախագիծ ներկայացնել»:
Դ. Իոաննիսյանը շեշտեց, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական է, լսում են բոլորի առաջարկները՝ անկախ նրանից, թե ով է ներկայացնում այն, դրանք բոլորը քննարկում են, գնահատում առաջարկի բովանդակությունը և կա՛մ ընդունում, կա՛մ ամրագրում հայեցակարգի մեջ՝ հետագայում ԸՕ-ում ամրագրելու նպատակով. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այս քաղաքական հանձնաժողովի և մեր մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը համատեղվել: Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու, ներեցեք արտահայտությանս համար: Մենք ուզում ենք զուտ լսել առաջարկությունները և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Մենք այստեղ բազար չենք անում»:
Դ. Իոաննիսյանը նշեց, որ «բազար» այդ իմաստով չի ասում, նկատի ունի՝ ներկայանալ ԱԺ, քննարկել կողմ կամ դեմ:
Պաշտպանության նախկին նախարար, աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նշեց, թե տարածված մոլորություն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարի պետությունը: Կառավարության հանձնախմբի ներկայացուցիչը նշեց, թե պատվեր պետք չէ իջեցնել, իրենք աշխատում են ներառական ձևով, և ոչ թե այնպես, ինչպես արվում էր նախկինում՝ գաղտնի:
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը