Պետական վերահսկողական ծառայությունը մտել է Սփյուռքի նախարարություն
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մոտ օրերս կուսումնասիրվեն քաղաքապետարանները, Էներգետիկայի և Սփյուռքի նախարարությունները, որից հետո էլ կներկայացնեն ճշգրիտ պատկերը:
«Սփյուռքի նախարարության արդյունքները կներկայացնենք այս շաբաթվա վերջում, երբ ամբողջական պատկերը կլինի»,-ասել է նա՝ նշելով, որ գնումների վերահսկողությունն իրենց կառույցի ֆունկցիաներից մեկն է, և հերթականությամբ ստուգումներ են իրականացնելու:
Նրա խոսքով` ՊՆ-ում կան քրեական գործեր, որոնք խանգարում են ընթացիկ գործողություններ իրականացնելուն. «Սպասում ենք քրեական գործերի ավարտին, բայց կենտրոնական զինվորական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք և վարչապետին ու Պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»:
