Քաղաքապետարանի՝ 107 մլն դրամանոց մրցույթը հաղթած ընկերությունն ունի ընդամենը 3 աշխատող

Ընթացիկ տարում Երևանի քաղաքապետարանը և «Արա-Արաքս Գրուպ» ՍՊԸ-ն թվով 7 պայմանագիր են կնքել՝ ընդհանուր 107,153,200 դրամ արժողությամբ։ Պայմանագրերով նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ կատարել՝ մանկապարտեզի վերանորոգում, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, փողոցներում եզրաքարերի վերանորոգում և այլն։ Հատկանշական է, որ ըստ վճարած հարկերի՝ 2018 թվականի փետրվարից սկսած այս ընկերությունում աշխատում է ընդամենը 3 անձ։ Այսինքն, եթե չհաշվենք տնօրենին և հաշվապահին, ապա կստացվի, որ այս հսկա շինարարությունը իրականացնում է 1 մարդ։ Բացատրությունը իհարկե շատ պարզ է։ Ամենայն հավանականությամբ ընկերությունը գործում է ստվերային, իսկ վերջինիս աշխատակիցների հետ որևէ պայմանագիր կնքված չէ։ Նկատենք, որ «Արա-Արաքս Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմված ռիսկային ընկերությունների ցուցակում։ Այստեղ 2017-2018 թթ․ ընթացքում ստուգումներ են իրականացվել։ Ուսումնասիրությունների արդյունքում գերատեսչությունը խախտումներ է նկատել և կազմել համապատասխան ակտ, ըստ որի ընկերությունը պարտավորովում էր վճարել հավելյալ 2,080,000 դրամ։ ՍՊԸ-ն, սակայն, ակտը բողոքարկել է հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողով, որն էլ բավարարել էր բողոքը՝ ազատելով ընկերությանը բոլոր տույժերից։ Հավելենք, որ երեկ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ստուգումներ էին իրականացվել թվով 3  հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ։ Ստուգումների արդյունքում բացահայտվել է 76 չգրանցված աշխատող: Ընկերությունները տուգանվել են ընդհանուր 45,750,000 դրամով։ Պայմանագրերը կարող եք տեսնել՝ այստեղ։ Սուտ.am 

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հիմնավոր կասկածներ կան՝ Գագիկ Ծառուկյանից խլած բիզնեսներն ում կվաճառեն․ Հայկ Ֆարմանյան (video) «Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am