«Թվային ժողովրդավարություն». առավելություններ ու անհանգստություններ

Նոր Հայաստան, նոր իրավիճակ՝ նաև խոսքի ազատության ոլորտում։ Նոր կառավարությունը որդեգրել է «թվային ժողովրդավարության» գործելաոճը։ Բարձրաստիճան պաշտոնյաները՝ կառավարության ղեկավարից սկսած, օնլայն ռեժիմով պատմում են իրենց առօրյա գործունեության ու ընդունված որոշումների մասին՝ հաշվետվու լինելով հասարակությանը, անդրադառնում են հարցերի, որոնք հանրության քննարկումների կիզակետում են։ Կարևորելով այս միտումները՝ որպես խոսքի ազատության զարգացման նոր նախադրյալ, այնուամենայնիվ, նշենք մի քանի անհանգստացնող փաստ։ Ի՞նչ ունեինք նախորդ իշխանությունների ժամանակ՝ կարծրացած մոտեցումներ լրագրողների հետ աշխատանքում. hազվադեպ հանդիպումներ միայն «նախընտրելի» լրատվամիջոցների հետ, վերահսկվող ԶԼՄ-ներ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները՝ սկսած ՀՀ նախագահից, առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ լրագրողական համայնքը ձևավորում է երկրի գաղջը և գրեթե բոլոր չարիքների մեղավորն է։ Այսօր, իհարկե, անհավանական իրավիճակ է՝ իշխանությունները հասարակական վերահսկողության ներքո են՝ իրենց իսկ կամքով։ Երկրի վարչապետից ֆեյբուքյան ուղիղ եթերում յուրաքանչյուր քաղաքացի պարբերաբար կարող է ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններ, հաշվետվություններ, բացատրություններ, որոշ դեպքերում նաև գրառումների տեսքով, իսկ լրագրողն այս պարագայում սպառողի դերում է՝ ցանկացած քաղաքացու հավասար։ Բայց ի՞նչ պետք է անի այս ամենի հետ լրագրողը։ Արդյո՞ք սոցցանցերը տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր են նրա համար։ Լրագրողական շրջանակներում դժգոհություններ են նկատվում նոր կառավարության անդամների նախընտրությունների հարցում. պաշտոնյաները սիրում են գրառումներ կատարել կամ զրուցել ուղիղ եթերում։ Իսկ լրագրողներին, հակառակը, անհրաժեշտ են ուղիղ շփումներ, հետադարձ կապ՝ նաև էսքլյուզիվ հրապարակումներ պատրաստելու համար։ Փորձեցինք պարզել, թե ԶԼՄ ներկայացուցիչների համար որոնք են տեղեկատվության ստացման նախընտրելի միջոցները՝ առաջարկելով մի քանի տարբերակ.

  1. Պաշտոնյաների և նրանց մամուլի քարտուղարների պարբերական բրիֆինգները կամ ասուլիսները
  2. Մամուլի հաղորդագրությունները
  3. Ֆեյսբուքյան գրառումները կամ ուղիղ եթերները
  4. Էլեկտրոնային նամակներ/ պաշտոնական հարցումներ
  5. Հեռախոսը
  6. Այլ տարբերակ
  Բլից հարցմանը մասնակցած 27 լրագրողից  11-ը գերադասում է նախ տեղեկատվություն ստանալ հեռախոսով, 11-ը՝ բրիֆինգների, ասուլիսների միջոցով, ֆեյսբուքյան գրառումներն ու ուղիղ եթերները միայն 2 դեպքում են համարվել առաջնային, ևս 2 դեպքում նախապատվությունը տրվել է պաշտոնական հարցումներին. թերևս պատճառն այն է, որ լրագրողները որպես կանոն արագ պատասխաններ են ակնկալում՝ հրապարակման օպերատիվությունն  ապահովելու համար։  Լրագրողները կարևորում են նաև անհատական՝ դեմ առ դեմ շփումները զրուցակցի հետ, անգամ՝  off the record ռեժիմով՝ անկեղծ զրույցի ակնկալիքով։ Ըստ հարցման՝ մամուլի հաղորդագրություններն ընդունելի, բայց ոչ այնքան առաջնային են համարվել, բացի 1 դեպքից։ Այսինքն՝ լրագրողներն ամեն պարագայում ուղիղ շփման կարիք ունեն։ Գուցե մեր հարցումը դասական սոցիոլոգիայի առումով այնքան էլ ներկայացուցչական չէ, սակայն քանի որ դրան մասնակցեցին տարբեր լրատվամիջոցների՝ թե ավանդական, թե նոր մեդիայի աշխատակիցներ, արդյունքը բավական ուշագրավ է, և կարող է հետաքրքրել նաև պետական գերատեսչություններին՝ մամուլի հետ աշխատանքը կազմակերպելիս։   ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԽԱՊԿ փորձագետ

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am