Ի՞նչ է արել Լիդիանը Ջերմուկում և Ջերմուկի համար

Անցյալ շաբաթ Ջերմուկում վարչապետի ներկայությամբ մի քանի ակտիվիստ պնդեցին, թե Լիդիանը երբեք Ջերմուկում հանրային քննարկում չի կազմակերպել, և Ջերմուկը ազդակիր համայնք չի ճանաչել: Նախ՝ ազդակիր համայնքների շրջանակը որոշվում է ըստ օրենքի՝ պայմանավորված ծրագրի զբաղեցրած տարածքով, և դա որոշում է ոչ թե ընկերությունը, այլ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը: Ու, թեև օրենքը Լիդիանին որևէ կերպ չէր պարտավորեցնում Ջերմուկում լսումներ անել, ընկերությունը, հետևելով միջազգային չափանիշներին, Ջերմուկում անցկացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության վերաբերյալ երկու հանրային քննարկում՝ այդ մասին հայտարարելով ընկերության կայքում, մամուլում և առձեռն հրավեր հանձնելով մոտ 700 ջերմուկցիների: Բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցելու: Ավելին՝ այն ջերմուկցի ակտիվիստերը, ովքեր չեն կարողացել մասնակցել Ջերմուկում քննարկումներին, հատուկ հրավիրվել են մասնակցելու Երևանյան քննարկմանը: Տես՝ կից տեսանյութը: Ոմանք պնդում են, թե Ջերմուկ քաղաքը Ամուլսարի ծրագրից որևէ օգուտ չի ստացել:  Լիդիանն ունի բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա հիմնված և միջազգային աուդիտներով հաստատված վստահություն, որ Ջերմուկի վրա Ամուլսարի ծրագրից որևէ բնապահպանական ազդեցություն չի լինի: Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ներկայացնում ենք որոշ տվյալներ և դատողությունները թողնում ընթերցողին: Ջերմուկ և Կեչուտ համայնքեր  Լիդիանի կողմից իրականացված Սոցիալական զարգացման ծրագրեր՝ մինչ օրս, մոտ՝ 340 մլն ՀՀ դրամ
  • Ենթակառուցվածքներ - շինարարություն, վերանորոգում՝ 214 մլն ՀՀ դրամ
  • Մանկապարտեզների, դպրոցների հիմնանորոգում և բարեկարգում Ջերմուկում (2012-2015թթ.)
  • Երաժշտական և արվեստի դպրոցների տարածքների ասֆալտապատում, Ջերմուկ, Կեչուտ, (2013 և 2016թթ. )
  • Սպորտային և մանկական խաղահրապարակների կառուցում Ջերմուկում և Կեչուտում (2014թ.)
  • Ջերմուկի հրշեջ կայանի վերանորոգում, (2015թ.)
  • Ճանապարհային երթևեկության նշանների և լույսերի տեղադրում Ջերմուկում, (2017թ.)
  • Ձյան մաքրման երկու սարքավորման տրամադրում Ջերմուկի քաղաքապետարանին, (2014թ.)
  • Կեչուտի խմելու ջրի ցանցի վերանորոգում, (2016թ.)
  • Տուրիզմի աջակցության ծրագրեր՝ 62 մլն ՀՀ դրամ
  • Ջերմուկի շախմատային մրցաշարերի հովանավորություն (2011-2018 թթ.)
  • Ջերմուկի դահուկային ենթակառուցվածքի և հետագա պոտենցիալի ուսումնասիրություն, (2013թ․)
  • Հյուրընկալության և տուրիզմին ուղղված դասընթացներ (2017-18թթ.)
  • Կրթական ծրագրեր՝  29 մլն ՀՀ դրամ
  • Վիկի-մեդիա ամառային և Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ճամբարներ (2016- 2017թթ.)
  • Մանկական երգչախումբ (2014-2018թթ.)
  • Հմտությունների ուսուցման դասընթացներ, հետագա զարգացման և բիզնես մոդելի հիմնում, Ջերմուկ, Կեչուտ, (2015-2017 թթ.)
  • Աջակցություն Ջերմուկի սպորտ-դպրոցին, (2017թ.)
  • Այլ ծրագրեր
  • Շտապ օգնության մեքենա՝ Ջերմուկի հիվանդանոցին, բժիշկների վերապատրաստում, (2011, 2013թթ.)
  • Հանրային առողջության իրազեկում և կրթական ծրագրերի իրականացում, (2017թ.)
  • Ճանապարհային անվտանգության իրազեկում և դպրոցական պարագաների տրամադրում, Ջերմուկ, Կեչուտ, (2016-17թթ.)
  • Աջակցություն փոքր բիզնեսի ծրագրերին
  • Ջերմուկի մի շարք բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրում՝ բժշկական ծառայություններից օգտվելու համար, (2013-2018թթ.):
Այս ծրագրերն իրականացվել են Ջերմուկ և Կեչուտ համայնքների բնակիչների՝  համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական և բուժհաստատությունների, հյուրանոցների ու առողջարանների և անհատների հայտերի հիման վրա` նրանց հետ համատեղ քննարկումների, բազմաթիվ հանդիպումների արդյունքում: Ավելորդ է ասել, որ հնարավոր չէր տարիների ընթացքում իրականացնել նման լայնավածավալ աշխատանքներ՝ առանց համայնքի լայն ներգրավվածության: Ի լրումն՝ 2008-2017թթ. Ջերմուկ/Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Լիդիանը փոխանցել է 852,828 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 319,000 ԱՄՆ դոլարը՝ միայն 2017թ. Ջերմուկին: Աշխատատեղեր – ս.թ. հունվարից մինչև մայիս, մոտ 250 ջերմուկցի է աշխատել Ամուլսարի Ծրագրում` Լիդիանում և կապալառուների մոտ: 2016-2018թթ միայն աշխատավարձի տեսքով Լիդիանը Ջերմուկի բնակիչներին փոխանցել է 155 միլիոն դրամ: Սա չի ներառում կապալառու կազմակերպությունների կողմից վճարված աշխատավարձերի գումարը: Գնումներ տեղից - Միայն Լիդիանի կապալառուների կողմից 2017թ. մարտ – մայիս ամիսներին ավելի քան 2.1 միլիոն դոլարին համարժեք գնում է կատարվել, մասնավորապես՝ վառելիք, սնունդ, կացարան/հյուրանոց, վարձով տներ, օֆիսներ, և տրանսպորտ:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հիմնավոր կասկածներ կան՝ Գագիկ Ծառուկյանից խլած բիզնեսներն ում կվաճառեն․ Հայկ Ֆարմանյան (video) «Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am