«Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավոր Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն :Համենայնդեպս, այդպիսի իրավական ակտ կամ հրաման չկա: Չկա հարուցված քրեական գործ, կա ծառայողական քննություն, որն իրականացվում է չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով», - կառավարությունում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվելուն:
«Չեմ կարող բացահայտել այն տեղեկատվությունը, որն այսօր ծառայողական քննության առարկա է:Կարեն Կարապետյանը, որպես օպերատիվ հետախուզության վարչության պետ, բարձր պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ այսօր դիտարկում ենք, ճշտվելու է, թե դա տեղի ունեցել է, թե ոչ: Ստացված տեղեկատվության հիման վրա իմ հրամանով ծառայողական քննությունն է իրականացվում: Հնարավոր երեք ելք կարող է լինել՝ առաջին՝ հերքվում է տեղեկատվությունը և Կարեն Կարապետյանը շարունակում է իր պաշտոնավարումը, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է ճշտվում, մյուս մասը՝ հերքվում, և այդտեղ գնահատվում է նրա պաշտոնավարության նպատակահարմարությունը: Երրորդ՝ ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո, օրինակ, ՀՔԾ ուղարկելու նյութեր ենք ունենում: Այս պահին նա իր աշխատանքային գործունեությունն է իրականացնում իր չորս տեղակալների միջոցով», - նշեց ՊԵԿ ղեկավարը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը