Ով է Քննչական կոմիտեի նոր նախագահը

Կառավարության որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Գրիգորյանը: Նա ծնվել է 1976 թվականին Երևանում: 1994-1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը: 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ: 2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: 2006 թվականի սեպտեմբերի 11-ին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա: 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում: 2010-2011 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ: 2011-2014 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ: 2014թ.-2015 թվականի հունվարի 14-ը - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: 14.01.2015-10.07.2018 թթ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահ 2015թ. հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում, զինվորական կոչումով փոխգնդապետ է: 2013-2014թթ. ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրագույն ռազմական կրթության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հանձնաժողովի որոշմամբ և 08.08.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 878 հրամանով հեռակա ուսուցմամբ ընդունվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի դոկտորանտուրա, որտեղ հաստատվել է դոկտորական ատենախոսության թեման՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ: Հեղինակ է 45 գիտական հոդվածների ու աշխատությունների, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք պետական և գերատեսչական պարգևներ: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի», «Անբասիր ծառայության համար 2-րդ աստիճանի», «Վազգեն Սարգսյան», «Ռազմական համալսարանի 90-ամյակ», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի», «Անձնվիրություն և անվեհերություն, «Միջազգային համագործակցման ամրապնդման», «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալներով, «ԼՂՀ պաշտպանության բանակ» հուշամեդալով, 2 անգամ «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»-ով, մի շարք պատվոգրերով:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video) Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց (video) Միշուստինը նայել է Նիկոլին ու մտածել՝ ինչքա՞ն կարելի է այսքան «փալաս» լինել․ Հովհաննես Շահինյան (video) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Փաշինյա՛ն, Գագիկ Ծառուկյանի առյուծներին ԱԺ ես տանելու, բա չուչելնե՞րը՝ ու՞ր․ Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ու՞մ ես սիրում՝ էն հարսին,ում հարսանիքը հարամեցի՞ր, թե՞ տուրիստին, որ դուրս գցեցիր․Թովմասյան (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.am Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցից առաջ սկսվեց Ծառուկյանի գործը, որ առուծախ անելու հնարավորություն ունենա (video) Ծառուկյանի դեմ երեկվա գործողություններին մասնակցել է 2000 ԱԱԾ-ական (video) Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Եվրոպական անվտանգությունը չի կարելի դիտարկել միայն ԵՄ-ի շրջանակում. Թուրքիան առանցքային դերակատարում ունի. Հաքան Ֆիդան ԱՄՆ-ում վստահ չեն, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը «հարթ կանցնի». CNN «Նիկոլը վիզը ծուռ վազել է Միշուստինի մոտ»․ Ռուզան Ստեփանյան (video) Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է․ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր դեմ կարած գործի մասին (video) Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է. Նիկոլայ Ազարև ՇՏԱՊ․ Հայրս գիտե՞ք՝ իր ունեցվածքը ոնց է ձեռք բերել․ Ծառուկյանի դստրերը՝ դատարանից (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am