Վանաձորում նախկին ոստիկանի՝ «Մուլտիկ» մականվամբ որդին վթարի է ենթարկվել/տեսաշար/

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը բազմաթիվ անգամ հորդորել է, որպեսզի վարորդները իրենց չհամարեն արտոնյալ և հանրապետությունում չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, վզի ու նստատեղի հաստությունից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածքներ։ Ցավոք, կան քաղաքացիներ, ովքեր իրենց համարում են արտոնյալ ու կարող են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները։ Վարորդը, եթե տրանսպորտային միջոցը վարում է առանց համարանիշի, ապա նա համարվում է օրինախախտ և նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության։ Եթե մայրաքաղաքում մասամբ նվազել է առանց համարանիշներով փողոցները չափչփող վարորդների թիվը, ապա մարզերում պատկերը բոլորովին այլ է։ Վանաձորում շատերը գիտեն «Մուլտիկ Ժիրայր» մականվամբ Ժիրայր Ղալայանին, ով կարող է վարել Opel մակնիշի 77 FF 776 համարանիշի ավտոմեքենան՝ վրայից հանելով համարանիշները։ «Մուլտիկն» այնքան է ընկել դերի մեջ ու այնքան վստահ է, որ իր հայրը՝ Արայիկ Ղալայանը, ով ոստիկանության թոշակառու է, ամեն անգամ իրեն ջրից չոր դուրս կբերի ու շատ հաճախ Վանաձորում փողոցները չափչփում է՝ ավտոմեքենայի համարանիշները հանած։ Երեկ՝ հուլիսի 8-ին, Վանաձորի «Ղշլաղի մոստ»-ի վրա բախվել են «Մուլտիկի» Opel-ն ու ВАЗ 2121 մակնիշի 90 ՍՕ 101 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարի վայրում հավաքված վանաձորցիներն ասում էին. «Լավ է՝ նախկին ոստիկանի անուղղելի որդին Opel-ը ջարդեց ու հիմա երևի որոշ ժամանակ էլ ականատես չենք լինի նրա կողմից մեծ վտանգ ներկայացնող ավտոմեքենա վարելուն, թե չէ, դրա լկտի ավտոմեքենա վարելու մասին լավ էլ գիտեն տեղի ճանապարհային ոստիկանները, սակայն հոր խաթեր աչք էին փակում»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video) Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց (video) Միշուստինը նայել է Նիկոլին ու մտածել՝ ինչքա՞ն կարելի է այսքան «փալաս» լինել․ Հովհաննես Շահինյան (video) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Փաշինյա՛ն, Գագիկ Ծառուկյանի առյուծներին ԱԺ ես տանելու, բա չուչելնե՞րը՝ ու՞ր․ Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ու՞մ ես սիրում՝ էն հարսին,ում հարսանիքը հարամեցի՞ր, թե՞ տուրիստին, որ դուրս գցեցիր․Թովմասյան (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.am Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցից առաջ սկսվեց Ծառուկյանի գործը, որ առուծախ անելու հնարավորություն ունենա (video) Ծառուկյանի դեմ երեկվա գործողություններին մասնակցել է 2000 ԱԱԾ-ական (video) Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Եվրոպական անվտանգությունը չի կարելի դիտարկել միայն ԵՄ-ի շրջանակում. Թուրքիան առանցքային դերակատարում ունի. Հաքան Ֆիդան ԱՄՆ-ում վստահ չեն, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը «հարթ կանցնի». CNN «Նիկոլը վիզը ծուռ վազել է Միշուստինի մոտ»․ Ռուզան Ստեփանյան (video) Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է․ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր դեմ կարած գործի մասին (video) Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է. Նիկոլայ Ազարև ՇՏԱՊ․ Հայրս գիտե՞ք՝ իր ունեցվածքը ոնց է ձեռք բերել․ Ծառուկյանի դստրերը՝ դատարանից (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am