Պետք չէ քամահրանքով խոսել «վաստակավոր» կոչման մասի. Նաղդալյան
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ձերբազատվել կարծրատիպերից եւ խորհրդային ամեն բան վատը համարել։Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք սկսում են առանց տարբերակելու ծաղրել այն ամենը, ինչ կար ԽՍՀՄ-ում։ «Պետք չէ քամահրանքով խոսել «վաստակավոր» կոչման մասին։ Մի՞թե վատ կոչում է օրինակ «վաստակավոր ուսուցիչը»։ Այդպես ասողները ուղղակի չեն տեսել, թե ինչ հպարտությամբ են դա ստանում ծեր ուսուցիչները»,- ասել է Նաղդալյանը։
