Հայկ և Նարեկ Սարգսյանները սպառնացել են. բողոքելու դեպքում երկար չի ապրի

ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռևս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում: 2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։ Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: 2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլև Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղևոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատաևրվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։ Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին: Նոր երևան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Քննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 94 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am