«Շինարար» բառը «շինվել» բառից է. ՕԵԿ-ական պատգամավոր
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խորհրդարանական ամբիոնից «շինարար» բառի ստուգաբանությունը ներկայացրեց: Պատգամավորը նշեց, որ մենք ազգովի շինարար ենք, կառուցող ենք, և մեր ծնողները մեզ ասել են` ծառ տնկեք, տուն կառուցեք և ընտանիք կազմեք. «Խորհրդային տարիներին մի պաշտոնյա ասել է, որ «շինարար» բառը «շինել» բառից է, իսկ երբ եկել է շինարարության ոլորտ, հասկացել է, որ «շինարար» բառը «շինվել» բառից է, և դա բոլոր շինարարները գիտեին: Այս տեսանկյունից մի բան ասեմ` շինում է, հո չի՞ քանդում, ծնողի պես մի բան է, շենացնում, կառուցում է»:
