Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է, վճիռը շուտով կհրապարակվի,լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
«Հարցը (հեղ. կարգալույծ անելու) քննվում է կարգապահական հանձնախմբի կողմից, վճիռը հավանաբար շուտով կկայացվի»,-ասաց Տեր Ասողիկը: Նա նշեց, որ եթե Կորյուն աբեղան մնա անդրդվելի իր ոչ կարգապահական վարքի մեջ, ապա եկեղեցական բարձրագույն իշխանությունը, ընդունված կարգի համաձայն, կարգապահական հանձնաժողովում հարցը քննարկելուց ու վճռելուց հետո, այն կներկայացնի Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությանը: «Վեհափառ Հայրապետն է, որ իրավասություն ունի կարգապահական հանձնախմբի որշումը հաստատելու և իրագործելու»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը:
Տեր Ասողիկի համար Կորյուն աբեղան չի կարող համարվել Հայ Առաքելական եկեղեցու միաբան ու առհասարակ հոգևորական: «Ուխտապահ, հավատքով հոգևորականը նման հանդգնություն, սրբապղծություն թույլ չէր տա իրեն: Եթե մենք հավատում ենք Աստծուն, կրում ենք մեր Սուրբ եկեղեցու սքեմը ու մեր ճակատին ունենք՝ ձեռնադրությամբ ու օծմամբ սրբալույս մյուռոնով խաչը, մենք երբեք այդպիսի արարք մեզ թույլ չէինք տա: Ես խիստ կասկածում եմ, որ նա ճշմարիտ քրիստոնյա է»,-ասաց Տեր Ասողիկը՝ Հայր Կորյունի հասցեին:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը