Մեծ Բրիտանիայի ամենակրտսեր արքայազնի մկրտության արարողությունը
Լոնդոնի Սուրբ Ջեյմսի պալատի արքայական մատուռում կայացել է թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ արքայազն Լուիի մկրտությունը: Ինչպես հայտնում է BBC-ն, մկրտությունն անցկացվել է մասնավոր արարողությամբ՝ առանց Էլիզաբեթ թագուհու և նրա ամուսնու ներկայության: Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ այդ որոշումը թագուհին և Էդինբուրգի դուքս Ֆիլիպը կայացրել են «որոշ ժամանակ առաջ», և այն պայմանավորված չէ առողջական վիճակի խնդիրներով: 11-ամյա արքայազնին մկրտել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:
