ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը բողոքարկվելու է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա շահերի պաշտպաններից Յուրի Խաչատրյանը։
Փաստաբանը նաեւ նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալիքների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել․ «Մի հատ կենտրոնանանք։ Ինչ-որ խառը վիճակ է, չեմ ջոգում»։
Հարցին՝ այլ մարդիկ եւս ներգրավվելո՞ւ են, Խաչատրյանը նշեց․ «Ոչինչ չեմ կարող ասել, ինձ հիմա փաստերի առաջ եք կանգնեցնում»։
ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խմբակցությունում դեռ քննարկում չի եղել Բաբայանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու վերաբերյալ․ «Բոլոր նման հարցեը քննարկվում է խմբակցությունում, իրապես չեմ կարող ասել, որովհետեւ վիճարկվում էր ձերբակալումը, կարծում եմ՝ դեռ չի ավարտվել իրավական գործընթացը։ Ցանկացած հայ մարդու համար, եթե տեսնենք իսկապես, որ ազատությունը չի խանգարի քննչական գործողություններին, մենք պատրաստ ենք ներկայացնելու»։
Հիշեցնենք՝ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Վերջինս օլիմպավանում դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել ընկել է եւ դեղերի ազդեցության սխալ ցուցմունք է տվել։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը