Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ժխտեց Քոչարյանի կարողությունների մասին լուրերը:Հարցին` արդյոք Ռոբերտ Քոչարյանը մեծ կարողություններ չունի, Սողոմոնյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Իսկ դուք կարո՞ղ եք թվարկել այդ մեծ կարողությունը։ Եթե չեմ սխալվում, ըստ մամուլի տեղեկությունների, իրեն են պատկանում բոլոր բանկերը, բացի HSBC-ից»:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ցանկացած բացահայտում, ցանկացած գործով, որն ինչ-որ կերպ առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, լինելու է իր օգտին:
«Վստահ եմ, որ այն ժամանակ, երբ փաստերը կպարզվեն, ոչ միայն այս գործով, այլեւ շատ հարցերով, որոնք կապված են օրինակ՝ առասպելական ունեցվածքների հետ, «Հոկտեմբերի 27»-ի գործերի հետ, հանրությունը մեծ զարմանք է ապրելու, որ նախագահ Քոչարյանը դրանց հետ որեւէ առնչություն չունի»,- ասաց Սողոմոնյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե կան ձայնագրություններ, որտեղ գործով մեղադրյալ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ասում է, որ գործել է գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ռ. Քոչարյանի ցուցումով, Վիկտոր Սողոմոնյանն ասաց.«Եկեք դատենք միասին, փորձենք հասկանալ: Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ, ո՛չ ՍԴ որոշումով: Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը տապալել է: Սա ծաղր է օրենքի նկատմամբ»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը