Փաշինյանի նախաձեռնած շարժումը դարձավ այս 16 տարվա աշխատանքի գեներատորը

Հարգելի համաքաղաքացիներ, Ուշադրությամբ հետևում եմ իմ վերջին հարցազրույցի վերաբերյալ ձեր կողմից արված մեկնաբանություններին, կարծիքներին և դատողություններին: Ցավոք չնկատեցի բովանդակային անհամաձայնություն իմ կողմից հնչեցրած մտքերին և գաղափարներին, այլ հանդիպեցի առավելապես մեկ դիտողության. <ուր էիք դուք <Սերժի> ժամանակ և ինչու չէիք խոսում խնդիրների մասին>??Պատասխանեմ ձեզ այդքան տանջող այդ հարցին . . .  Ես իմ ամբողջ գիտակցական կյանքը նվիրել եմ կրթությանն ու գիտությանը, հիմնադրել եմ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, հիմք դրել միջառարկայական կրթության ու գիտության, ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետությունը տարբեր միջազգային հարթակներում, իսկ որ ամենակարևորն է, կրթել եմ սերունդ, այն սերունդը, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ կանգնած էր առաջագծում և պայքարում էր արդարության, օրինականության, ժողովրդավարության համար: Դիտելով ուղիղ եթերները, մշտապես հանդիպում էի իմ ուսանողներին, որոնց 16 տարի ներարկել եմ քաղաքացիականություն, ազատություն, արժանապատվություն, իշխանության առջև պահանջատեր լինելու կամք և գիտակցություն, փոփոխություններ պահանջելու և այդ պահանջը իրացնելու հմտություն, կարողություն և ուժ: Մշտապես հորդորել եմ չհաշտվել ստեղծված իրողությունների հետ, պայքարել դրանց դեմ, ձևավորել տեսլական, ֆանատիկորեն հավատալ այդ տեսլականին և հետևողականորեն հետամուտ լինել դրա քայլ առ քայլ իրականացմանը: Այդ ուսանողների թիվն անցնում է 5000-ը և ցանկության դեպքում դժվար չէ գտնել նրանցից մեկին և հարցնել իմ կողմից իրենց հաղորդված սկզբունքների և գաղափարների մասին: Փաշինյանի նախաձեռնած շարժումը դարձավ այս 16 տարվա աշխատանքի գեներատորը և իրական հնարավորություն տվեց դասախոսությունների ընթացքում ստացած տեսական գիտելիքները, ձևավորած գաղափարներն ու համոզմունքները իրագործել և ի պատիվ Փաշինյանի, դա ստացվեց: Իրոք ուրախ եմ, որ իմ փոքր ներդրումն եմ ունեցել այս մեծ փոփոխություններում և հանձնառու եմ այսուհետ ևս աշխատել հանուն Հայ ժողովրդի և ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հիմնավոր կասկածներ կան՝ Գագիկ Ծառուկյանից խլած բիզնեսներն ում կվաճառեն․ Հայկ Ֆարմանյան (video) «Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան» «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում Հայաստանին օգտագործում են ռուսի դեմ․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ քաղաքացիների մտահոգությունը (video) ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահին Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են #ՈՒՂԻՂ․ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան (video) Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկում է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am