Փոխարինել ընտրական գրավը ստորագրահավաքով. ՀԴԿ-ի առաջարկները ԸՕ-ի վերաբերյալ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) հանդես է եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկներով: Ինչպես հայտնում է ՀԴԿ-ի մամուլի ծառայությունը, կուսակցության առաջարկները հետեւյալն են. «Հաշվի առնելով, որ արտախորհրդարանական ուժերը դեռեւս չեն ներգրավվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին,  Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նպատակահարմար է գտնում այս փուլում հրապարակել մեր կարծիքով ամենաառանցքային մի քանի փոփոխություններ: Դրանք հետեւյալն են.

  1. Բացառել վարկանիշային ընտրակարգը եւ անցնել ընտրությունների ամբողջական համամասնական համակարգին:
  2. Բացառել ընտրություններին մասնակցության համար գրավադրման պայմանը, փոխարենը ներդնելով ստորագրահավաքի ինստիտուտը՝ 10000-15000 ստորագրությամբ: Ցանկացած կուսակցություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կարգով, ազատորեն իրավունք պետք է ունենա մասնակցել ընտրություններին:
  3. Վստահված անձանց եւ դիտորդների իրավունքները պետք է հավասարեցված լինեն հանձնաժողովի անդամի իրավունքներին՝ բացառությամբ քվեարկության իրավունքը:
  4. Ընտրական հանձնաժողովները պետք է ձեւավորվեն բացառապես գործող իշխանության միջոցով եւ իրենք էլ կրեն դրանց գործունեության պատասխանատվությունը: Դրանք պետք է լինեն խիստ մասնագիտացված մարմիններ:
  5. Ընտրական հանձնաժողովի անդամը պետք է պետության կողմից գործուղվի համապատասխան ընտրատարածք պատահականության սկզբունքով՝ ընտրություններից 2 օր առաջ:
  6. Ընտրակաշառքը, դրա դրսեւորումը ցանկացած «փաթեթավորմամբ»` նվեր, բարեգործություն, տարատեսակ խնդրանքների բավարարում, պետք է քրեական օրենսգրքում ամրագրվի որպես պետական ծանր հանցագործություն:
  7. Կուսակցությունների համար համամասնական ցուցակով շեմը 5-%-ից պետք է իջեցնել 3%-ի, իսկ կուսակցությունների դաշինքի շեմը՝ 7%-ից 5%-ի»:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am