Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննսիյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես պարգևատրում ստացած հրազենը նրա անունով է եղել: Գ. Շամշյանի հայտնում է նաև, որ Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը