Շենգավիթի զինկոմիսարիատում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն ասաց,որ այստեղից միանգամից գնալու է Ղարաբաղ։ «Կարծում եմ՝ Ղարաբաղում վիճակահանության կմասնակցեմ»:
Աշոտ Փաշինյանը որոշել է ինքնակամ դիմում գրել ու ծառայությունն անցնել Արցախի Հանրապետությունում։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ստացե՞լ է դիմումի պատասխանը։ Նա ասաց, որ դիմումի պատասխանը չի ստացել, բայց գիտի, որ չեն մերժել։
Վարչապետի որդին նշեց, որ ծառայության ընթացքում կկարոտի այստեղ տիրող մթնոլորտը։ Հարցին՝ քաղաքացիական անհնազանդությամբ էր միշտ աչքի ընկնում, հնարավո՞ր է բանակում ինչ-որ բան չհավանի և այնտեղ էլ անհնազանդություն ցուցաբերի, նա այսպես պատասխանեց.
«Չեմ կարծում, ինձ թվում է՝ բանակն այն տեղը չէ, որտեղ կարելի է նման գործողություններ անել»։
Նա նշեց, որ տրամադրությունը բարձր է և շտապեց նստել զինվորական ավտոբուս, որը նորակոչիկներին եկեղեցի էր տանում։
Մայրը՝ Աննա Հակոբյանը նշեց, որ այսօր առավոտյան որդուն 3 խորհուրդ է տվել ու ասել, որ ամենակարեւորը միջանձնային հարաբերություններում հանգիստ լինելն է:
Նա նշեց, որ որդին սննդի հարցում այնքան էլ քմահաճ չէ, եւ չի կարծում, որ բանակային սննդի հետ կապված որեւէ խնդիր կունենա: Նա իր որդուն ու մյուսներին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը