Կոտայք գյուղում մեքենայի վրա ջուր ցողելու պատճառով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին՝ Սերգեյ Գասպարյանը, հարվածել է Կոտայք գյուղի բնակիչ Ավետիք Սարգսյանին: Այս մասին հայտնել է Ավետիք Սարգսյանի կինը՝ Ցողիկ Փիլոյանից:
«Էրեխեքը Վարդավառ են խաղացել, աղջիկս մեքենայի վրա ջուր է լցրել, մեքենայից դուրս են եկել, էլեկտրաշոկ են բերել, թե ձեզ կվնասենք: Ամուսինս ա բալկոնից իջել»:
Ցողիկ Փիլոյանի խոսքով, ամուսնուն տարել են Ակունք գյուղի ճանապարհին գտնվող Վլադիմիր Գասպարյանի եղբոր ամառանոց, որտեղ եղել է նրա նկատմամբ բռնություն, հարված աչքին, գլխին: Ականատես է եղել նաև իրենց հարևանի ամուսինը, տեգոր տղային, ով զորակոչիկ է, մի կողմ են տարել: Ցողիկ Փիլոյանի փոխանցմամբ՝ իր ամուսնուն ասել են՝ «չոքի ներողություն խնդրի, կգանք մեծից փոքր կվերացնենք... եկավ տուն, արյուն էր թքում»:
Ավետիք Սարգսյանն արդեն եղել է ոստիկանության բաժնում, բողոք ներկայացրել: Տիկնոջ խոսքով՝ Կոտայքի մարզպետն է եկել. «Հիմա էլ Վովայի փեսա Ալիկ Մարգարյանը եկել է Աբովյանի բաժին, որ բարեխոսեն»:
Ավետիք Սարգսյանին տարել են «Աբովյան» ԲԿ, որտեղ հետազոտություններ են կատարվել, ապա ուղարկել են Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ նեյրովիրաբույժի մոտ:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը