Խոշոր ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր/տեսաշար/

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժաը 18:30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 OG 295 համարանիշի և «Mercedes C-180» մակնիշի H095 EC 799՝ Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 220 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am