Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ազդվել է կապանցիների սուլոցներից, վանկարկումներից և հրաժարական տվել: News.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական քաղաքապետը ասել է, թե նաեւ դա է նպաստել է իր հրաժարականի որոշմանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Կապանում վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղացիները սուլոցներով էին դիմավորել ՀՀԿ-ական քաղաքապետին: Քաղաքացիները վանկարկել էին՝ «Դուք ՀՀԿ-ի դրածոն եք», «Ձեր ռեժիմը անցյալում է»: Նիկոլ Փաշինյանի այցից անմիջապես հետո քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց հրաժարականի մասին:
Նրա հրաժարականը կապանցիները պահանջել են նաեւ ապրիլյան հեղափոխության օրերին, սակայն վերջինս դիմադրել է: Հարցին՝ ինչո՞ւ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, արդեն նախկին քաղաքապետը պատասխանել է. «Ապրիլյան օրերին փոքրաթիվ մարդիկ պահանջել են եւ խաղաղվեց: Ես ամեն ինչ ասել եմ իմ գրառման մեջ, կարծում եմ, որեւէ նոր բան չեմ ասելու, կա այն, ինչ կա: Էսօրվա իմ փիլիսոփայությունը թույլ չի տալիս, որ ես շարունակեմ»,-ասել է քաղաքապետը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է լքել ՀՀԿ-ն, նա պատասխանել է. «Հինգ տարուց ավելի աշխատել եմ որպես համայնքի ղեկավար եւ կաշկանդված չեմ եղել իմ կուսակցական պատկանելությամբ, ես դրանով չեմ առաջնորդվել: Դուրս կգամ, չեմ գա, մեկը մյուսի հետ չկապենք, եթե մի քանի օր առաջ հարցնեիք՝ պատրաստվում եք քաղաքապետ պաշտոնից հրաժարական տալ, կասեի՝ ոչ, այնպես որ չեմ ուզում գուշակություններ անել՝ կմնամ ՀՀԿ-ում, թե ոչ»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը