Սկանդալային Մառա Բաղդասարյանին ռուս ոստիկանները նորից «բռնացրել են» մեքենայի ղեկին
Մոսկվայում այսօր գիշերը՝ ժամը 01:30 սահմաններում ոստիկանները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի վարորդն է եղել Ռուսաստանում իր սկանդալներով հայտնի ազգությամբ հայ Մառա Բաղդասարյանը, գրում է «Ինտերֆաքսը»: Փաստաթղթերի ստուգման ժամանակ աղջիկը չի կարողացել ցույց տալ իր վարորդական իրավունքը: Այդ իսկ պատճառով երիտասարդ աղջկան զրկել են տրասնպորտային միջոցներ ղեկավարելու հնարավորությունից:
