Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու նրա կինը՝ Անժելա Մադաթյանը, շարունակում են վայելել իրենց ամառը Հայաստանում՝ այն համատեղելով կարեւոր հանդիպումների հետ: Երեկ Թանկյանն ու Անժելան եղել են TUMO-ում, որտեղ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Այսօր Թանկյանը նրանց հետ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:
«Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց TUMO կենտրոն եւ աջակցեց մեզ: Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն եւ նրա հրաշալի թիմին: Նա ամեն օր իրականացնում է մեր բոլոր հույսերն ու երազանքները՝ կապված այս փոքրիկ, բայց հրաշալի ազգի հետ»,-Փաշինյանի հետ լուսանկարը մակագրել է Թանկյանը՝ չմոռանալով նաեւ ավելացնել «Նոր Հայաստան» եւ «դուխով» հեշթեգերը:
Նույն օրը աշխարհահռչակ երաժիշտը մասնակցել է նաեւ Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ էլ հանդիպել է Տիգրան Մանսուրյանին:
«Անժելան եւ ես լուսանկարվել ենք Հայաստանի ամենաանվանի երաժիշտներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի հետ՝ Creative Armenia-ի միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում»,-լուսանկարն կից գրել է նա:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը