Բաց նամակ ՀՀ բնապահպանության նախարարին. ՓՀԷԿ-երի իրավունքները խախտվում են

06.07.2018թ. ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանից Հարգելի պարոն Գրիգորյան «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, հիմնվելով 110 ներդրողների մտահոգությունների, դժգոհությունների և բողոքդիմումների վրա, խիստ մտահոգություն է հայտնում վերջին շրջանում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող ջրօգտագործողների՝ ի դեմս ՓՀԷԿ-երի իրավունքները խախտող ու շահերը խաթարող քայլերի, որոշումների և նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես՝  ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը չի ապահովվում և անժամկետ ձգձգվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից այն պարագայում, երբ դրա տրամադրումը կոնկրետ ժամկետներում սահմանված և ամրագրված է ՀՀ Ջրային օրենսգրքով և համապատասխան օրենքներով:  Գետերի բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011թ.-ի հունիսի 30- ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն ընդունված նախագիծը, որը խիստ հարցականի տակ է դնում, ավելին՝ խախտում է ներդրողների՝ հատկապես ՓՀԷԿ-երի պետության կողմից տրամադրված և ամրագրված իրավունքները: Ըստ էության, նման կարգի նախագծերի մշակումը, հանրային և մասնագիտական քննարկումն ու հաստատումը ոչ միայն բխում են օրենսդրական պարտականություններից, այլ նաև պարտադրում են ներգրավել բոլոր անհրաժեշտ շահառուներին և շահագրգիռ կողմերին, ինչը տվյալ դեպքում պատշաճ մակարդակով չի իրականացվել՝ հարցականի տակ դնելով պետականության և ժողովրդավարության ապահովման ամենաարժեքային և կատեգորիալ հիմքերից մեկը՝ Իրավունքի գերակայությունը: Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի և օրենքների՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործողներին տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք այսօր ոչ միայն վերջինիս կողմից չեն ապահովվում, այլ նաև խախտվում են: Մենք բազմիցս անրադարձել ենք այդ խնդրին, սակայն այն դեռևս անտեսվում է: Ելնելով վերոնշյալից՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, համաձայն ՀՀ Սահմանադրության 51 հոդվածի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ОО “АССОЦИАЦИЯ ПРОИЗВОДИТЕЛЕЙ ВОЗОБНОВЛЯЕМОЙ ЭНЕРГИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ” “RENEWABLE ЕNERGY PRODUCERS ASSOCIATION OF REPUBLIC OF ARMENIA” NGO ՀՀ, Երևան, 0010, Փ. Բուզանդի 3 e-mail: [email protected]  +374 10 563448 Ереван, 0010, ул. П. Бюзанда 3, РА URL: www.repa.am +374 94 441919 3 P. Buzand str., 0010, Yerevan, RA «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` պահանջում է տրամադրել հստակ և ամբողջական տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝ 1. Որո՞նք են ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու, ավելի մեծ չափաքանակ սահմանելու, հարցի շուրջ առանց խորքային հանրային և գիտական խորն ուսումնասիրություններ և հետազոտություններ անցկացնելու, գետերի առանձնահատկությունների ու յուրահատկությունների նշանակությունն անտեսելու մասին իրական հիմքերն ու մասնագիտական և փորձագիտական հիմնավորումները, քանի որ սույն որոշումը մեծապես հակասում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների օրինական հիմքերին, ինչի պատճառով ՀՀ-ում մեկ հարյուրից ավել տնտեսվարող ներդրողների գործունեությունը խիստ վտանգված է: 2. Համաձայն 30 հունվարի 2003 թվականի N75-Ն ՀՀ կառավարության որոշմանը՝ ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմինը համարվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Սակայն այսօր վերջինիս կողմից որևէ ձևով չեն ապահովվում օրինական շահառուների՝ ներդրող ջրօգտագործողների իրավունքները, ավելին՝ նոր և անիրատեսական էկոթողքի սահմանումներով, ոլորտին պատճաշ կարգով չհետևելու և չնպաստելու հետևանքով, ճիշտ, անաչառ և ժամանակակից ջրաչափական եղանակների բացակայության պայմաններում ջրերի կառավարման ոլորտը դառնում է էլ ավելի խոցելի: Ստեղծված իրավիճակում ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է պատրաստվում նախաձեռնել նման կարգի թերությունները շտկելու ուղղությամբ: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն հարկ է համարում իրազեկել, որ վերոնշյալ ջրօգտագործող սուբյեկտները պատրաստվում են նախաձեռնել կոնկրետ քայլեր՝ հանրային լայն լսումներ, մեծ ասուլիսներ, վերահսկողական հետաքննություն, օրենսդրական և իրավական բարեփոխումներ՝ վերհանելու իրողությունը և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետությունում ներդրողների և ջրօգտագործողների լիիրավ իրավունքներն ու շահերը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Կանխավ շնորհակալ եմ` Ռոման Մելիքյան

դիտվել է 135 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am