Այսօր որոշ լրատվամիջոցներ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի անունից թյուրիմացաբար տեղեկատվություն էին տարածել, որ եզակի մասունք Սուրբ Գեղարդի մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի:
Այնինչ իրականում, ինչպես երևում է նաև տեսանյութից, Սրբազանն իր խոսքում նշել է, որ մասունքի մի փոքրիկ մասը նվիրվել է ոչ թե ռուս քաղաքապետի, այլ համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյի օրհնությամբ փոխանցվել է ռուս եկեղեցուն և տեղադրված է վանքերից մեկում:
Սրբազանը, մասնավորապես, նշել է նաև, որ համաքրիստոնեական մասունքների նվիրաբերումը ընդունված ավանդույթ է, ինչը միտված է, որպեսզի աշխարհի տարբեր անկյունների եկեղեցիների հավատացյալները հաղորդակցվելու և երկրպագելու հնարավորություն ունենան: Այսպես օրինակ 1970թ-ին և 1994թ-ին Վատիկանը մեր եկեղեցուն է նվիրաբերել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքներից, իսկ 2000թ-ին ռուսները նվիրաբերել են Սկեվրայի պահարանը, որի մեջ 20-ից ավելի հայ և օտարազգի սրբերի մասունքներ են:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը