Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով, հայկական զինուժը ոչ միայն կաթվածահար կանի հակառակորդի բանակը,այլև...hetq.am

Ադրբեջանում այս խոշոր վթարը այսպես թե այնպես դրդում է մտածել հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հատկապես որ Մինգեչաուրը շատ հեռու չէ Արցախ-Ադրբեջան շփման գոտուց:
Այս քաղաքը, թերեւս առավել հայտնի է իր ջրամբարով, որն ամենախոշորն է Անդրկովկասում: Դրա ծավալը 16,1 խկմ է: Ջրամբարի ջուրն օգտագործվում է նույնանուն հէկի համար (լուսանկարում), որն ամենահզորն է Ադրբեջանում՝ 402 ՄՎտ: Մինգեչաուրի ջրամբարից ավելի բարձր հոսանքում՝ կրկին Կուր գետի վրա են գտնվում Շամխորի եւ Ենիքենդի ջրամբարները, որոնց ջրերը եւս կիրառվում են էներգետիկ նպատակներով (նույնանուն հէկերն ունեն համապատասխանաբար 380 եւ 150 ՄՎտ հզորություն):
2014-ի օգոստոսին կառավարությունում, երբ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր, որ քաղպաշտպանության ծառայությունը կարող է 4000-ոց խմբով մասնակցել սահմանների պաշտպանությանը, ինչպես արվում է Ադրբեջանում, ՊՆ Սեյրան Օհանյանը նշել էր, որ Ադրբեջանի քաղպաշտպանության զորքերը հիմնականում զբաղված են Մինգեչաուրի ջրամբարի պաշտպանությամբ, քանի որ վախ ունեն, թե հայկական ուժերն այդ ուղղությամբ գործողություն կձեռնարկեն: Այս լուրը տագնապով էին ընդունել Ադրբեջանում: Վերջինիս ՊՆ-ն անմիջապես հայտարարություն տարածեց, թե «մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երեւանը»:
Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր նաեւ Մատաղիսի ջրամբարի շրջակայքը, չնայած չկարողացավ փլուզել դրա պատվարը: Հայկական կողմն այդ օրերին ուժեղացված հսկողություն սահմանեց Սարսանգի ջրամբարում, որն իր ծավալով խոշորագույնն է Հայաստանում ու Արցախում: Հայտնի է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով պահանջներ է ներկայացրել Սարսանգի ջրերի հանդեպ: 2016-ի ապրիլին Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակի» դիտարկմանը, թե ադրբեջանցիները կարծես մտավախություն ունեն, որ հայկական զինուժը կարող է պայթեցնել Մինգեչաուրի պատվարը, պատասխանել էր, որ «պատերազմը ունի իր օրենքները, եթե սկսվում են պատերազմական գործողություններ, արդեն այնպես է զարգանում, որ անհնարին է կանխատեսել որեւէ բան»: Բացի դրանից՝ գաղտնիք չէ, որ արցախաադրբեջանական մարտագծից հեռու չեն Բաքու-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Էրզրում գազատարը:
Մինգեչաուրի վթարը զուգադիպեց հուլիսի 2-ին ադրբեջանական զինուժում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժությունների հետ, որոնց մասնակցում էր շուրջ 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ ու ականանետներ, ավիացիայի շուրջ 30 միջոց: Զորավարժություններ են անցկացվել նաեւ Նախիջեւանի առանձին համազորային բանակում:
Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարել է, թե զորավարժությունների նպատակը հայկական կողմին իրենց բանակի ուժի ցուցադրումն է: Չնայած զորավարժություններն ավարտվել են , ադրբեջանական բանակը դժվար կացության մեջ է հայտնվել Մինգեչաուրի վթարի հետեւանքով: «Հետքի» ռազմական աղբյուրները փոխանցել են, որ լայնածավալ հոսանքազրկման պատճառով հակառակորդի զորավարժությունները կաթվածահար են եղել, մասնավորապես՝ շարքից դուրս են եկել հակաօդային պաշտպանության համակարգերը: Այսինքն՝ հայկական կողմին ուժ ցուցադրող բանակը հայտնվել է խիստ խոցելի վիճակում:
«Ռեգնումի» հեղինակ Ստանիսլավ Տարասովը, համադրելով Մինգեչաուրի վթարն ու ադրբեջանական զորավարժությունները եւ դրանց հանդեպ հայկական կողմի վերաբերմունքը, գրել է հետեւյալը. «Ամբողջ երկրի մասշտաբով տեղի ունեցած տեխնոլոգիական կատակլիզմը ցույց տվեց, թե ինչ կարող է տեղի ունենալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Չարժե մոռանալ, որ Մինգեչաուրն՝ իր էլեկտրակայաններով հանդերձ, գտնվում է Թալիշից ընդամենը 50-60 կմ-ի վրա: Բաքուն ու Երեւանը ուղղակի պարտավոր են խուսափել ռազմական սցենարից եւ գալ համաձայնության: Այլ բան պարզապես պետք չէ»:
Այլ կերպ ասած՝ Մինգեչաուրի ջէկի վթարն ու դրա հետեւանքները ցույց տվեցին, որ լայնածավալ պատերազմի դեպքում, միայն Միգեչաուրի ջրամբարի պատվարին հարվածելով, հայկական զինուժը ոչ միայն կարող է մթության մեջ թողնել Ադրբեջանն ու կաթվածահար անել հակառակորդի բանակը, այլեւ ջրամբարի 16,1 քկմ ջրերի տակ թողնել Կուր-արաքսյան դաշտավայրը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:

դիտվել է 1606 անգամ
Լրահոս
Նազիկ Ավդալյա՛ն, Արթուր Ալեքսանյա՛ն, թքա՛ծ ունեմ ձեր վաստակի վրա, եթե հիմա լուռ եք․ Նարե Սոսե (video) «Մարդկանց բոմժ սարքողն ինքն է գերագույն գլխավոր բոմժը»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլին (video) Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video) Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել. Սուրեն Սահակյան «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար Ինչ է իրականում Փաշինյանն ուզում Գագիկ Ծառուկյանից... (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Քամու հետևանքով վնասվել են էլ․ լարեր, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am