«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա և չի հարցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով առայժմ որպես վկա հարցաքննվելու: Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց և նշել, որ Քոչարյանը գտնվում է Եվրոոլայում և մինչև հույիսի 25-ը չի կարող ներկայանալ: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՔԾ-ն, ճշտել չհաջողվեց: Օրեր առաջ, Մարտի 1-ի գործով որպես մեղաղրյալ ներգրավվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հետախուզում հայտարարվել: Մեր զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Միքայել Հարությունյանը լքել է երկիրը: Չի բացառվում, որ առաջիկայոմ մեղադրյալի շրջանակը մեծանա։ Այս գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաև Սեյրան Օհանյանը. նա 2008 թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը