Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը նույնպես կալանավորվեց
Կալանավորվել է նաեւ Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը. «Դատարանը քիչ առաջ բավարարեց նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը»,-գրել է նա:
