Մասիսի քաղաքապետը կալանավորվեց
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:
