«Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ն, փաստորեն, «սեր և հանդուրժողականություն» են պահանջում հանցագործների նկատմամբ». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Օրվա խնդիրը նոր իշխանություններին արտոնությունների նկատմամբ «սեր և հանդուրժողականություն» թույլ չտալն է. Երեկ ՀՀԿ-ի Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ հոգնել են միմյանց հաջորդող քրեական բացահայտումներից, որ թերևս իմաստ ունի ընդմիջում տալ, հանգստանալ, և որ այս ամենի մեջ կորչում է հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը»: Ես չգիտեմ, թե Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի՝ հիմա արդեն համարյա օրինականացված թևերից որի՝ «քաղաքակա՞ն», թե «գործարար» թևն է ներկայացնում, և նրա այս դիտարկումը թևերից որի հոգնածության մասին է խոսում, գուցե հոգնել են «երկու թևերն» էլ, բայց այս հոգնածությունը, հավանաբար, նվազեցնում է իրավիճակը ռեալ գնահատելու նրանց հնարավորությունները: ՀՀԿ-ն դեռ որևէ կերպ չի արտահայտվել այն մասին, թե իրենց կողմից ղեկավարվող Հայաստանում ինչպես էր հնարավոր այս խորության և ծավալի հանցավորություն: Նրանք դեռ «զարմանում են», և զարմանալը նրանց «փրկում է» պատասխանատվությունից: Դե ինչ անեն այս մարդիկ՝ նրանք «չգիտեին»: «Չիմանալով»՝ նրանք մեր երկրում հիմա արդեն բարձրաձայն բացահայտվող քրեական հովանավորության ողջ պատասխանատվությունը դնում են «միակ և անկրկնելի» Սերժ Սարգսյանի վրա՝ հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ իրենք ջրից չոր դուրս կգան: Սա, իհարկե, սովորական, դարերով փորձարկված և քննություն բռնած դավաճանության տեսակներից մեկն է: Ինչպես միասին երկիրը թալանելով դավաճանում էին մեր հայրենիքին, մեր հասարակությանը, այդպես էլ հիմա գործնական թալանից և հանցագործությունների շղթայից բանավոր խոսքով ինքնօտարվելով՝ դավաճանում են իրենց տանիքին: Ինչն իրականում միայն հաստատում է մարդկային արատավոր հարաբերությունների օրինաչափությունը: Իսկ գլխավոր «արդարադատը», ով ՀՀ արդարադատության թե տեսաբանն էր, թե քաղաքականության մշակողը, թե գործադիրը, թե խորհրդատուն, թե մեկնաբանը, թե բոլորիս «բացատրողը» անմեղ աչուկներով շարունակում է խորհուրդներ տալ մի կողմից ՀՀԿ-ին, մյուս կողմից նոր իշխանություններին՝ «տագնապելով» երկրի արդարադատության համար (!!!!): Արդարադատության (!!!!): Իր իշխանության շրջանում չէր տագնապում, լավ գիտեր «արդարադատության» գինը և սիրում, փայփայում ու հանդուրժում էր այն: Իշխանության կրքի բավարարումից և «փող, շատ փող»-ից, «պալատ, շատ պալատներ»-ից զատ այդ գնի մեջ էր մտնում նաև երեկ ԱԱԾ-ի բնութագրած «ցոփ ու շվայտ» կյանքը, կոպիտ ասած՝ խաղամոլությունը, նարկոմանիան, կրակելու, սպանելու, վիրավորելու, խփելու, ենթարկելու իրավունքը: Նույնիսկ գողացածն ու թալանածն այս կերպ մսխելն է տարօրինակ՝ սրանում երջանկություն, կյանքի, ապրելու ուրախություն կա՞: Այդ «արդարադատության» գնի մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում մարդու բնական առաքելությունը»՝ արարումը: Հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» նրանք յուրովի են հասկանում՝ «սեր և հանդուրժողականություն», ներողամտություն հանցագործների և հանցագործությունների նկատմամբ: Մոռանալով, ինչպես միշտ, որ պետական հովանավորությամբ հանցագործությունը տեսություն չէ, շատ գործնական իրողություն է, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել է անտառներից, ոռոգման ջրից, անապատանում է, երեսուն տարի շարունակ մեր երկրի բնակչության կեսից ավելին աղքատացել, տգիտացել, անգրագիտացել, խեղճացել, նվաստացել են, երկիրն ու մարդկանց հոգիներն ամայացել են, երկիրն արյունաքամ է եղել արատագաղթից, անիրավությունից, պատվի պակասից, դեֆորմացվել է Հայաստանի ծայրահեղ բևեռացված բնակչության ողջ հասարկական կյանքը: Հեղափոխությունում «սեր և հանդուրժողականություն» փնտրող Վահրամ Բաղդասարյանը և «այս ամենից» հոգնած ՀՀԿ-ն փաստորեն «սեր և հանդուրժողականություն» են պահանջում հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ: Գուցե նա (նրանք) իրավացի՞ է, գուցե հանցագործությունների ու հանցագործների նկատմամբ սերն ու հանդուրժողականությունը կսթափեցնի՞ նրանց, գուցե այդ սիրո մթնոլոտում նրանք կտեսնե՞ն, թե ինչի են հասցրել մեր երկիրն ու հասարակությունը: Եվ ի՞նչ կհաջորդի սրան՝ հանցագործը իր կամքով կդառնա՞ օրինավոր քաղաքացի, գործատուն կհարգի՞ աշխատողի շահերը, պլանտատորը կկիսի՞ ոռոգման ջուրը սակավահող գյուղացու հետ, կանհետնա՞ն ցուպիկները կաթնամթերք մշակողների արտադրանքից, ուսուցչի աշխատավարձը կբարձրանա՞: Գուցե: Գուցե այո, բայց միայն այն դեպքում, երբ բացվեն բոլոր խաղաքարտերը, երբ իշխանությունն իրացրածները/փաստացի ինքնիրավչությամբ իշխանությունը յուրացրածները կամավոր խոստովանեն, որ այո, երկիրն իրենք են հասցրել ամայացման, որ երկրի փոխարեն իրենց են տեսել, իրենց են մարդ համարել, որ երկիրը ընդամենը ռեսուրս են գնահատել, կամավոր հրաժարվեն...և, իհարկե, չխանգարեն: Չխանգարեն երկրում օրինական հարաբերությունների կառուցմանը և մարդու արժանապատվության վերականգնմանը: Այսպիսի բան լինու՞մ է: Առանց կոշտ լծակների կիրառման արտոնյալնեը արտոնություններից հրաժարվու՞մ են: «Սիրում և հանդուրժու՞մ են» միմյանց և ոչ միայն միմյանց: Թվում է օրվա խնդիրը նոր իշխանություններին արտոնությունների նկատմամբ «սեր և հանդուրժողականություն» թույլ չտալն է: Սա էլ է սիրո և հանդուրժողականության մշակույթի մաս»:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Մարդկանց բոմժ սարքողն ինքն է գերագույն գլխավոր բոմժը»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլին (video) Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video) Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել. Սուրեն Սահակյան «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար Ինչ է իրականում Փաշինյանն ուզում Գագիկ Ծառուկյանից... (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Քամու հետևանքով վնասվել են էլ․ լարեր, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Թալանչին էլ են, գողն էլ են, ավազակն էլ են․ քաղաքացին՝ ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am