Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում բացահայտվել են նոր հանցավոր դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկը գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքի վրա և յուրացման եղանակով հափշտակել աշխատավարձի գումարը՝ 3.200.000 ՀՀ դրամ։ Բացի այդ, բազմակողմանի քննությամբ պարզվել են հանցավոր դրսևորման այլ դրվագներ ևս, մասնավորապես՝ աշխատանքի նշանակվելու համար կաշառք պահանջելու վերաբերյալ։ Պոլիկլինիկայի տնօրենը հուլիսի 2-ին վերականգնել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցելով 3.500.000 ՀՀ դրամ։ Նշված քրեական գործով հուլիսի 5-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բացահայտված դեպքերի բոլոր դրվագների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, հնարավոր հանցավոր այլ դրսևորումները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ թիվ 16 պոլիկլինիկայում հնարավոր է տեղի են ունեցել կաշառքի դրսևորման այլ դեպքեր ևս, և կոչ ենք անում քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմնին հայտնել իրենց հայտնի դեպքերի մասին։ Միաժամանակ պարզաբանում ենք, որ, օրենքով սահմանված կարգով, կարող են կիրառվել քրեական պատասխանատվությունից ազատող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող քրեական օրենսդրությամբ նախատեսված նորմերը։ ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 129 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am