Մենք անժամկետ մնալու ենք այստեղ, մինչև Գարեգին Բ-ն հրաժարական տա, և Ազգային անվտանգության ծառայությունը տանի նրան, որովհետև նա ազգային արժեք է վաճառել: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարել են Մայր Աթոռի դիվանատուն ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջել են իրենց ցույց տալ գանձատանը պահվող սուրբ մասունքները, մասնավորապես, եզակի մասունք համարվող Սուրբ Գեղարդը: Ցուցարարնեի համոզմամբ, այն վաճառվել է:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։ «Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից», - ասաց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը