ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված դահլիճների վարձակալության գումարների չափերի վերաբերյալ
ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի մայիսի 2-ի N 246-Ա հրամանովսահմանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված դահլիճների վարձակալության գումարների չափերը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի հունիսի 25-իN 334-Ա հրամանով կատարվել է փոփոխություն, որի համաձայն սահմանվել է դահլիճների վարձակալության գումարների չափերի փոփոխություն:
Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` մշակութային, կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս և ոչ ավել գումարով: Ինչպես նաև հրամանով սահմանվել է, որ դահլիճները կարող են տրամադրվել հավելվածում սահմանված չափերից ցածր և բարձր գումարով միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի համաձայնությամբ:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: Հրամանի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրված դահլիճների վարձակալության այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել են մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը