«Այբ» կրթական հիմնադրամի նոր հայտարարությունը

Մենք ողջունում ենք ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև Արարատյան բակալավրիատի վերաբերյալ բանակցությունների և աշխատանքային քննարկումների մեկնարկը` ակնկալելով արդյունավետ համագործակցություն` որակյալ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար: Լիահույս ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի մասնագիտական թիմի, Արարատյան բակալավրիատի ծրագրի միջազգային գործընկերների, ծրագրում ընդգրկված մարզային դպրոցների ու հարյուրավոր ուսուցիչների ահռելի աշխատանքը կլինի շարունակական և կնպաստի մեր կրթական համակարգի որակական զարգացմանը: Կարևորելով կողմերի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղած ջանքերը՝ կարծում ենք, որ բանակցությունների և ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ միջանկյալ արդյունքներ հայտարարելուց, ինչպես նաև չհրապարակել թվեր և այլ տեղեկատվություն մինչև դրանց վերջնական ճշգրտումը և փաստացի հաստատումը: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեությունը վարում է բացառապես թափանցիկ և մշտապես հաշվետու է իր բարերարների և հանրության առջև: Հիմնադրամն անցնում է ամենամյա ֆինանսական աուդիտ, որը վերջին տարիներին իրականացվում է «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության կողմից: «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունն ու անկախ աուդիտորական եզրակացությունը հասանելի են բոլորին. դրանք տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` azdarar.am, և հիմնադրամի կայքում՝ հետևյալ հղմամբ` https://foundation.ayb.am/hy/reports: Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում բոլոր ֆինանսական միջոցները ծառայեցվել են իրենց նպատակին և օգտագործվել համաձայն ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պայմանների: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am