Ամիսներ առաջ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը թողարկեց իր նոր՝ «Սրտակեր» տեսահոլովակը: Երգը կոմերցիոն բնույթ էր կրում: Այն պատվիրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը՝ իր սիրելիին նվիրելու նպատակով: Արևիկը «Instagram»-ի իր էջում շնորհակալություն էր հայտնել ընկերոջը և նշել, որ այս անակնկալն իր ստացած լավագույն նվերն է, գրում է Public.am-ը:
Նշենք, որ տեսահոլովակի վրա աշխատել են հայտնի մարդիկ և այն բավականին թանկ է արժեցել:
Երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանի
Խոսքերը՝ Ռիչարդ Մադլանյան, Ավետ Բարսեղյան
Երեկ ԱԱԾ-ի տարածած տեսանյութում նշված էր, որ երգը Նարեկի միակ թանկարժեք նվերը չէր ընկերուհուն: Բոլորովին վերջերս թանկարժեք հաճույքների սիրահար Նարեկ Սարգսյանը Գերմանիայում բնակվող Արևիկին է նվիրել 90 հազար դոլար արժողությամբ շքեղ «Մերսեդես»: Արևիկն էլ իր ինսթագրամյան էջում տեղադրելով լուսանկարը գրել է. «thanks my love»:
Նշենք, որ հենց այս մեքենայով է Արևիկը նկարահանվել «Սրտակեր» տեսահոլովակում:
Նշենք, որ Արևիկն ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հետո փակել է իր սոցիալական ցանցերի բոլոր էջերը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը