Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու պայմանավորվածություն ուներ

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քա­ղաքագետ Ալեքսանդր Դուգինը:
- Պարոն Դուգին, դուք Բաքվում հուլիսի 1-ին ֆորում եք անցկացրել «Ադրբեջանը Ռու­սաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում» խո­րագրով: Ծանոթ եք հավանա­բար այդ ֆորումի շուրջ քննարկումներին, նախ ի՞նչ է նշանակում միակ դաշնակից, արդյո՞ք Հայաստանը Ռուսաս­տանի դաշնակիցը չէ:
- Իրականում այդ ֆորումը ընդգծում էր Ռուսաստանի մտերմությունը Բաքվին այն նոր աշխարհաքաղաքական իրողու­թյան պայմաններում, որը ձևավորվել է Հարավային Կովկասում: Հայաստանում նոր վարչապետի՝ Փաշինյանի իշխանության գա­լուց հետո (որն, իմ կարծիքով, եկավ գունավոր հեղափոխու­թյան արդյունքում), այն պայմա­նավորվածությունները, որ ուներ նախկին ղեկավարությունը՝ Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող յոթից հինգ շրջաններ վերադարձնելը, դա Ղարաբաղի շուրջ կայունության ապահով­ման բանալին էր, հակամարտու­թյան լուծման սկիզբը, բայց այդ պայմանավորվածությունները զրոյացվեցին: Սերժ Սարգսյանը երկար ժամանակ այդ բանակ­ցությունները վարում էր, և դա թույլ կտար ամրապնդել Ռուսաս­տանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց ոչ թե Հայաստանի դեմ, այլ հօգուտ բոլոր ժողովուրդների, այդ ամենը կանգնեցվեց ու զրոյացվեց: Ռու­սաստանը, լինելով Հայաստանի դաշնակից, իրականում ավելի ու ավելի շատ է ռազմավարական տարբեր հարցերով մոտենում Ադրբեջանին: Փաշինյանի այդ քաղաքականությունը հարվածի տակ դրեց այդ պայմանավորվա­ծությունները, ինչն էլ իր հերթին իրավիճակի էսկալացիայի կա­րող է բերել, մենք այդ պատճա­ռով անցկացրեցինք այդ կոնֆե­րանսը: Իմ կարծիքով՝ դա ոչ ադեկվատ արձագանք առաջացրեց և՛ Հայաստանում, և՛ նույնիսկ Ռուսաստանում: Խոսքը չէր գնում հակահայկականության մասին: Այդ կոնֆերանսի ընթացքում քննադատության ոչ մի խոսք չկար՝ ուղղված հայերին ու Հայաստանին, խոսքը համա­գործակցության մասին էր և ընդամենը այն պայմանավորվա­ծությունների կատարման մասին էր, որին մասնակցել է նաև Հայաստանի իշխանությունը: Ադրբեջանին խաղաղ և ոչ ռազմա­կան ճանապարհով այդ շրջան­ների հանձնումը Հայաստանի նոր ղեկավարությունը դրել է կասկածի տակ․․․
- Կներեք, բայց մեզ պաշտո­նապես հայտնի չէ, որ Սերժ Սարգսյանը իր իշխանության վերջում պատրաստվում էր հինգ շրջան հանձնել, և ոչ էլ հայտնի է, որ նոր ղեկավարու­թյունը այդ խոստումը չեղարկել է: Ձեզ այդ ինֆորմացիան որտեղի՞ց:
- Իհարկե, դա իմ ինֆորմացիան է, բայց հարցը դա չէ: Ռուսաստա­նի մտերմացումն Ադրբեջանի հետ մեր երկրների սուվերեն որո­շումն է: Բայց որպեսզի այդ մտերմացումը խաղաղ լինի, դրան պետք է մասնակցի նաև Հայաստանը, այդ մտերմացումը Հայաստանի դեմ չէ: Ուզում եմ ասել, որ այդ կոնֆերանսի մեջ հակահայկական ոչինչ չկար, նույնիսկ հեռակա կարգով: Եթե պարոն Փաշինյանը շարունակի Սերժ Սարգսյանի բռնած ուղին՝ այդ դեպքում Բաքվի և Մոսկվայի մերձեցումը միայն կարագա­նա, և հավատացեք՝ դա Հայաստանին դեմ չէ: Ռուսաստանն ու­զում է խաղաղություն, հաշվի առ­նելով բոլոր կողմերի հետաքրք­րությունը՝ ուզում է գնալ կարգա­վորման: Հինգ շրջանների վերա­դարձը ձեռք էր տալիս բոլոր կող­մերին, որովհետև Հայաստանն էլ իր օգուտներն էր ստանում դրանից: Այդ շրջանները ոչ թե միայն տալիս եք, այլ Ադրբեջանի նախագահը դրա դիմաց պատ­րաստ է արտոնություններ տալ թե՛ տնտեսական համագործակցության համար, թե՛ նաև նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը: Հայաստանը դուրս կգա ապաշրջափակումից, թշնամանքը կվերանա: Ես ուղ­ղակի ապշած եմ, թե ինչպես այդ ամենը մեկնաբանեց հայկական կողմը, ոչ մի հակահայկական դե­մարշ չկա, այն աղբը, որ տեսա համացանցում ու մամուլում, ինձ ապշեցնում է:
- Դուք նշում եք, որ խաղաղության ջատագով եք, բայց բարձրանում եք Լելե Թեփե, որը 2016 թվականին ռազմա­կան ճանապարհով գրավել է Ադրբեջանը: Ինչպե՞ս հասկա­նանք ձեր այցի նպատակը:
- Առաջին հերթին, երևի գիտեք՝ Ռուսաստանի կարծիքով՝ ոչ մի­այն այդ հինգ շրջանը, այլ ամ­բողջ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, այդպես է ամրագ­րում միջազգային իրավունքը: Ու ես կարծում եմ՝ միանգամայն սո­վորական է գնալ մի տարածք, որ իմ երկիրը համարում է Ադրբեջանի տարածք: Երկրորդ՝ դա այց էր Լելե Թեփեի բարձունք, դա ռազմական բնույթ չուներ, իմ ձեռքին հրացան չկար, ես ռազ­մական գործողությունների չէի մասնակցում: Ես ուզում էի հաս­կանալ՝ գործընթացն ինչպես է զարգանում, որքանով է այն կոր­ծանարար, վտանգավոր, ինչպիսին կարող են լինել հետագա զարգացումները: Ես ուզում եմ ասել, մենք այդ տարածքը ճա­նաչում ենք որպես Ադրբեջանի տարածք, ու ՌԴ քաղաքացու տեղաշարժը այդ տարածքով մի­անգամայն նորմալ է, այն չի գրավվել Հայաստանի կողմից... ես այնքան էլ լավ չհասկացա, թե այն ում ձեռքից ում է գնացել, բայց իրավական տեսանկյունից ես ոչ մի խախտում չեմ արել: Ես և կոնֆերանսի որևէ մասնակից որևէ հակահայկական հայտա­րարություն չենք արել, դա գիտա­կան կոնֆերանս էր: Ես հայտն­վում եմ Քուրդիստանի, Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի սահմաննե­րին, գնում եմ թեժ կետեր, հետա­զոտում՝ ինչ է կատարվում այն­տեղ: Դա իմ կյանքն է, ես իմ աչ­քերով պետք է տեսնեմ՝ ինչ է կա­տարվում: Հեշտ է խոսել, առանց մարդկանց տառապանքները տեսնելու, դու չես հպվում պատե­րազմին անձամբ, այդ դեպքում ամեն ինչ հեշտ է թվում, բայց պետք է ամեն ինչ մոտիկից տես­նես: Իմ ներկայությունն այնտեղ շատ արդարացված է, ոչ մի օրենք չեմ խախտել, ինչո՞ւ պետք է արդարանամ: Ես ասում եմ՝ խաղաղ ճանապարհն այլընտ­րանք չունի, մարդիկ չպետք է տառապեն, պետք են փոխա­դարձ զիջումներ, փոխադարձ պարտավորություններ: Արյունը մեծ ողբերգություն է:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Թալանչին էլ են, գողն էլ են, ավազակն էլ են․ քաղաքացին՝ ՔՊ-ականներին (video) Ծառուկյանի կոնկրետ պատասխանը՝ Նիկոլի սարքած խայտառակ գործին (video) Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր Ավինյա՛ն, լսիր՝ մարդիկ ինչ են քեզ ասում՝ էս շոգին արևի տակ ավտոբուսի սպասելիս (video) Ինչու՞ տարան Գագիկ Ծառուկյանի առյուծներին․ Էդգար Էլբակյան (video) Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողության Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ (video) Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ Լարված իրավիճակ Արմավիրում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի․ Անդրանիկ Թևանյան Յուրաքանչյուր հաջորդ հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյանի ուղերձը բանտից Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am