Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Սյունիք Ֆուդ»

Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը: Մասնավորապես, տեղեկացվել է, որ իրականացված 20 մլն դոլարի ներդրումային նոր ծրագրով կոմբինատում ներդրվել են ժամանակակից նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան շահագործել նաև ցածր պարունակությամբ հանքաքարերը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ: Նշվել է, որ ընկերությունում կստեղծվի 300 նոր աշխատատեղ, իսկ արտադրանքը նաև կարտահանվի: Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, արտադրության ընդլայնումն ու աշխատատեղերի ստեղծումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը եղել է նաև Պաշտպանության նախարարության N զորամասում՝ զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական ու կենցաղային պայմաններին:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am