Հերթը հասավ «Ծառուկյան» դաշինքի՞ն. մտել են «Շանգրիլա» բոլորին պառկեցրել. Ծառուկյանը զանգել է Օսիպյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբակալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան։ Նիստը նշանակված էր ժամը 21։00-ին։ Դատելով այն բանից, որ փաստաբանի միջնորդությունը՝ ձերբակալությունը վերացնելու մասին, մերժվել էր, կալանքի որոշում կկայացվի։ «Բայց իրադրությունն աբսուրդային է․ չկան ապացույցներ, չկան բավարար հիմքեր, ընդամենը մեկ անձի մեկ ցուցմունքի վրա ուզում են կալանավորել Բաբայանին։ Սակայն ցուցմունք տվողը հետ է վերցրել իր բողոքը, չկան վկաներ, առերեսում չի կատարվել, ոչինչ չի հաստատում բռնության վարկածը»,- ասաց փաստաբանը։ Դեպքից հետո իրավապահները ժամանել են «Շանգրիլա», բոլորին պառկեցրել գետնին, որոնել են Էդոյին, սակայն նա այնտեղ չի եղել։ Իմանալով այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետին, ասել, որ վաղն առավոտյան Էդոն կլինի «բաժնում»։ Օսիպյանը չի համաձայնել՝ «այսօր եւ՝ հիմա»։ Բաբայանը ներկայացել է։ Քանի որ նա Ծառուկյանի վաղեմի ընկերն է ու մերձավորը, իշխանությունը որոշել է Ծառուկյանին «զինաթափելու» գործը սկսել Էդոյից՝ օգտագործելով չեմպիոնի հոր ծեծի առիթը։ Դա է պատճառը, որ առերեսում չի կատարվել Բաբայանի ու տուժողի միջեւ։ Իսկ դեպքի վայրից առգրավված տեսաժապավենի չպահպանված լինելու մասով ուզում են լրացուցիչ մեղադրանք հարուցել՝ ապացույցները միտումնավոր ոչնչացնելու հոդվածով։ Կալանքի սանկցիան էլ հիմնավորում են նրանով, որ տուժողի վրա կողմնակի ճնշում է եղել, եւ դրա ապացույցը հեռախոսային վերծանումներն են, որոնց մեջ առկա է Բաբայանի պաշտպանի խոսակցությունը տուժողի հետ։ Թեեւ օրենքը չի արգելում փաստաբանին բացատրություն վերցնել տուժողից, որին փաստաբանները միջնորդել են դատարան բերել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am