Ինչ ստուգումներ են իրականացվել «Սպայկա»-ում (video)
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ է հայտնաբերվել «Սպայկա»-ում՝ իրականացված ստուգումների արդյուքում, որին ի պատասխան ասել է, որ այս պահին ասել չի կարող, քանի որ քննչական գործողություններն ընթանում են: «Ստուգումներն իրականացվում են ոչ թե «Սպայկա»-ում, այլ «Սպայկա»-ի հասցեում գրանցված երկու այլ ընկերություններում կատարվել է խուզարկություն, որի նպատակը փաստաթղթեր և տեղեկատվություն հայթայթելն է»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը: Ինչպես մանրամասնել է՝ երկու ընկերությունների՝ «Վիլլիջ գրուպ» և «Գրինպրոդուկտ», դրվագով հարուցված է քրեական գործ:
