Նիկոլ Փաշինյանը այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի/տեսաշար/

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Մեղրի ազատ տնտեսական գոտում: Վարչապետը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Նշվել է, որ գոտու կառուցման առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար: Նշվել է, որ այժմ կան արտերկրյա մի քանի ընկերություններ, որոնք հայտ են ներկայացրել գոտում գործունեություն ծավալելու համար: Տեղեկացվել է նաև ԱՏԳ-ն ունի տարածքն ընդլայնելու խնդիր, ինչի հետ կապված ընթանում են համապատասխան քննարկումներ: Ակնկալվում է, որ Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Ապա, կառավարության ղեկավարը եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է սեղմ ժամկետներում: Վարչապետը մաքսատան տարածքում նկատել է մի քանի խնդիրներ և հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել դրանք: Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև մաքսատանը ապրանքներ մաքսազերծող քաղաքացիների հետ՝ հետաքրքրվել, թե ինչ խնդիրների են բախվում: Նրանք գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայություններից և նշել, որ մաքսազերծման աշխատանքների տևողությունը զգալիորեն կրճատվել է: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել մաքսակետում մատուցվող ծառայությունների բարելավման աշխատանքները՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը կրճատելու, սահմանահատումն առավել սահուն և արագ կազմակերպելու և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրիի բժշկական կենտրոն, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու մատուցվող ծառայություններին: 

դիտվել է 101 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am