Արտակարգ իրավիճակ Երևանում/տեսաշար/

Արդեն մի քանի օր է, Նոր Նորք վարչական շրջանի Մառի նրբանցքի 6-րդ և հարակից 16 հարկանի շենքերի բնակիչները հերթական անգամ հայտնվել են դժոխային իրավիճակում։ Դեռ ԽՍՀՄ տարիներին 16 հարկանի նշված շենքերն ունեցել են վերելակներ, և բնակիչները գոհ են եղել, որ ԽՍՀՄ տարիներին վերելակից հնարավոր էր լինում անվտանգ օգտվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սովետի քանդվելուց հետո քանդվեց նաև էս վերելակները։ Գրեթե ամեն ամիս կամ ճոպաններն են կտրվում, կամ մատոռն ու ռելեն է խփում։ Ամեն անգամ վնասվելուց հետո Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանից գալիս, մատոռը տանում են՝ խոստանալով, որ 1-2 օրվա ընթացքում կվերանորոգեն, և վերելակները կաշխատեն, սակայն ամեն անգամ նույն վիճակն է։ Եթե վերելակն էլ աշխատում է, ապա միայն այն օրերին, երբ շենքում թաղման արարողություն է լինում։ Էդ ժամանակ մի քանի ժամով գոնե աշխատում է։ Վերջին անգամ 5 օր առաջ էր՝ էկան, մի շենքի վերելակի ռելեները, ասեցին՝ վնասված է, տանենք, նորը բերենք, իսկ մի շենքինն էլ մատոռն են տարել։ Ու արդեն 4-րդ օրն է, սպասում ենք, որ պետք է վերելակներն աշխատեն, սակայն հերթական անգամ պատկան մարմինները օդ դուրս եկան։ Ամեն շենքում կա 90 բնակարան, ամեն բնակարանում միջինը ապրում է 4-ից ավելի մարդ։ Բոլորը կանոնավոր կատարում են վճարումները, սակայն ստացվում է՝ չեղած բանի համար մեզ թալանում են։ Հարյուր անգամ խնդրել ենք, որպեսզի հարկերում լուսավորության հարցը լուծվի, սակայն, ստացվում է՝ էշ, մի սատկի, գարուն կգա։ Երևանի ավագանու ընտրության ժամանակ թաղամաս էր այցելել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մեզ ասում էր. «Տղամարդուն վայել երդվում եմ՝ վերելակը հիմնանորոգվելու է։ Ընտրությունները պրծան, նորից հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ։ Մենք չենք ասում, թե բերեք, օլիգարխների շենքերի վերելակների նման էլիտար վերելակ դրեք, պարզապես խնդրում ենք՝ հին մատոռներն ու ճոպանները կարող եք նորով փոխել, ու վստահ ենք՝ 30 տարուց ավելի վերելակները կշահագործվեն։ Էլ չենք ասում, որ շտապօգնության բժիշկները, երբ ահազանգ են ստանում մեր թաղից, կենաց-մահու պայքար տալով են բարձրանում հիվանդի մոտ։ Խնդրում ենք՝ գոնե այս անգամ խոսքից գործի անցեք։ Իսկ մեր ուզածը շատ բան չի՝ ուզում ենք արժանապատիվ ապրենք, իսկ դրա հնարավորությունները դուք ունեք, եթե ձեր մեջ մարդուն տալիքի լինելու մղում կա»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ասաց, որ մի քանի օրերի ընթացքում թաղապետարանը ամեն ինչ կանի, որպեսզի բնակիչների հոգսը թեթևանա։ Թաղապետարանը իր կողմից մուտքերում կտեղադրի համապատասխան լույսեր»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am