Պետք է հավաքել անառարկելի փաստեր, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մեղրիում բնակիչներից մեկն անդրադարձավ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ պայքարին և նշեց, որ հետևելով վարչապետի կոչին՝ դադարեցրել են բողոքի ակցիաները և  հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում: Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը կազմված է հետևյալից՝ մեր երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարում, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից: «Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ: Դրանք պետք է կայացվեն այնպես, որ ՀՀ-ն դրանից չտուժի, որովհետև այդ նույն ներդրողները կարող են Հայաստանին դատի տալ և ՀՀ-ն դրա արդյունքում ստիպված լինի մեծ միջոցներ հատկացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ Ճանապարհ փակելը խնդրի լուծում չէ, քաղաքացիական անհնազանդության գործողություններն անում են այն դեպքում, երբ կառավարությանը չեն վստահում: Վարչապետն ընդգծեց, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am