Ադրբեջանական թնդանոթներն աղմկում են Նախիջևանի սահմանին, իսկ հայկական դիվանագիտությունը լռում է. ինչո՞ւ

Վերջին օրերին ահագնացող տեղեկատվություն է գալիս Նախիջևանի սահմանից դեպի Հայաստան արձակվող հրետանային համազարկերի շուրջ: Մամլո հաղորդագրությունների համաձայն, կան տուժածներ և զոհեր: Հայկական դիվանագիտությունը կրկին անգործության մեջ է: Չենք լսում եվրոպական խոշոր կենտրոններում մեր դեսպանների կողմից բարձրացված դիվանագիտական աղմուկ, չենք ստանում տեղեկություններ, թե ինչ է իրականում կատարվում սահմանի վրա: Լռում է նաև ՀԱՊԿ-ի ղեկավարը, ով ազգությամբ հայ է: Ինչո՞ւ: Սպասո՞ւմ ենք, որ Ադրբեջանն աղմուկ բարձրացնի այն մասին, թե ինչպես են հայերը զինադադարը խախտում: Սպասո՞ւմ ենք, որ մարդկային զոհերի թիվը հասնի տասնյակների՝ նոր աղմկե՞նք: Սպասո՞ւմ ենք, որ քառօրյա պատերազմը կրկնվի ավելի մեծ մասշտաբներով, որ արձագանքե՞նք: Անհասկանալի է: Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) պատրաստ է իր ողջ հզորությամբ սկսել բացատրական աշխատանքներ բոլոր եվրոպական կառույցների և ակնառու քաղաքական կենտրոնների հետ՝ ներկայացնելու ադրբեջանական կողմի գործողությունների հնարավոր հետևանքները: Իսկ դրանք շատ կանխատեսելի են. իսլամական պետությունների կողմից բացվում է ևս մեկ պատերազմական օջախ Եվրոպայի քրիստոնեական ֆորպոստ հանդիսացող Հայաստանի և Արցախի դեմ: Ակնհայտ է, որ Եվրոպան չի կարող հանգիստ հետևել նման զարգացումներին, ինչպես նաև ԱՄՆ-ը և, հատկապես, Ռւոսաստանը: Պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձաքննության է ենթարկում հայ-ռուսական դաշինքի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրությունը: Սա նաև հսկայական փորձություն է Ռւոսաստանի համար, որն ամբողջովին ընկղմված է ֆուտբոլի աշխարհի առաջնության մեջ և ստիպված է լինելու վարել, պատկերավոր ասած, «ֆուտբոլային դիվանագիտություն»: ԵՀՄՖ-ը սպասում է ՀՀ ԱԳՆ արձագանքին, որպեսզի որոշակիացնի իր մոտակա քայլերը: ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան Բրատիսլավա 04.07.2018թ.

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am