Ալիկ Սարգսյանը մանրամասներ է հայտնում ՀՔԾ դիմելու մասին

Դեռ երեկ մամուլում տարածվեց տեղեկություն` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեւական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Այսօր արդեն շրջանառության մեջ դրվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Լրատվամիջոցը, հղում տալով սեփական աղբյուրին, նշել էր, որ նախկին ոստիկանապետը նախկին վարչապետից հաշվեհարդար տեսնելու նպատակով` վերհիշել է տարիներ ի վեր ունեցած հակասությունները եւ որոշել հաղորդում ներկայացնել վերջինիս դեմ: Թեմայի շուրջ Past.am-ը զրուցեց Ալիկ Սարգսյանի հետ, ով չհերքեց ՀՔԾ հաղորդում ներկայացնելու փաստը ու նշեց. «Ես հաղորդում եմ ներկայացրել եւ սպասում եմ արձագանքի: Հովիկ Աբրահամյանն այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի, ես չգիտեմ, թե ով ու ինչի համար է նրա անունը դրել շրջանառության մեջ: Ես երբեք որեւէ մեկի մոտ Հովիկ Աբրահամյան անունը չեմ տվել, այս ամենը լրագրողների ապուշ ֆանտազիաներն են: Ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Հովիկ Արգամիչը, չեմ հասկանում: Դա ինչ որ մեկի հիմար ֆանտազիան է, որ նման դրսեւորումն է ստանում մամուլում: Իրական գործը թողած` մարդիկ իրենց բիզնեսը կառուցում են շանտաժային խոսակցությունների վրա, այս ամենը սուտ տեղեկություն է, որը տարածվում է չար մտադրությամբ` ցավացնելու նպատակով: Ամբողջ լրատվությունը հիմնված է հերյուրանքների վրա»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ արդեն հոգնել է իր անունից «կախվողներից» ու այսուհետ որեւէ հերյուրանքի դեպքում դիմելու է դատական ատյաններին:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am