«Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում». ցեղասպանագետ Թաներ Աքչամ

Թուրք անվանի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը Երևանում մասնակցել է իր գրքերի՝ հայերեն և անգլերեն թարգմանությունների առթիվ կազմակերպված մի շարք միջոցառումների։ Թուրքիայի հայկական «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանի հետ զրույցում Աքչամն ընդգծել է, որ իր բոլոր աշխատությունները, բացառությամբ երկուսի, արդեն թարգմանվել են հայերեն։ Իսկ նշված երկու գրքերի՝ «Kanunların ruhu» և «Naim Efendi Hatıratı» հայերեն թարգմանության համար այցի ընթացքում նախնական համաձայնություններ են ձեռք բերվել։ Աքչամն անդրադարձել է նաև իշխանափոխությունից հետո հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Նա այսօրվա Հայաստանը համեմատել է Աստերիքսի և Օբելիքսի գյուղի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում զավթել ողջ աշխարհը նվաճած Հռոմեական կայսրությունը։ «Հայաստանն էլ աշխարհի հսկա քարտեզի վրա մի հրաշալի կղզյակ է, որ տարբերվում է ողջ աշխարհից՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, որտեղ քաղաքականությունը մեծ չափով պայմանավորված է ազգայնամոլական, ռասիստական, ավտորիտար և տոտալիտար հոսանքներով։ Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում»,- նկատում է Աքչամը։ Անդրադառնալով ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք երկրում ամեն օր մեծ հնչեղությամբ պայթող կոռուպցիոն սկանդալային բացահայտումների թեմային՝ ցեղասպանագետը նշել է․ «Երբ ես լսեցի այդ մասին, ուզում էի մի վերլուծություն գրել՝ «Այն, ինչ չհաջողվեց անել Քըլըչդարօղլուին» խորագրով։ Պարզվում է՝ Փաշինյանը ոգեշնչվել է Քըլըչդարօղլուի «արդարության երթից» և ընդօրինակել է այդ մոդելը։ Փաստորեն, Թուրքիայում կիրառված որոշ քաղաքացիական ըմբոստության միջոցներ ընդօրինակվել են։ Սակայն նկատելի է, որ Թուրքիայում Քըլըչդարօղլուն Փաշինյանի չափ քաղաքական համարձակություն չուներ և հավանաբար վախենում էր փոփոխություններից»։ Հայաստանյան այցի ընթացքում Աքչամը բացի մշակութային միջոցառումներից հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի և մի շարք այլ գործիչների հետ։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am