Օրենքը խախտողը պիտի պատժվի․ մի անգամ պետք է լինի դատավճիռ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հանցագործությունները անպատիժ չպիտի մնան ոչ այն պատճառով, որ մենք չենք սիրում այս կամ այն մարդուն ու ցանկանում ենք նրան ցավ պատճառել: Դա սխալ շարժառիթ է: Օրենքի խախտումները չպիտի անպատիժ մնան, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն: Առավել ևս՝ այնպիսի ոճրագործությունների դեպքում, ինչպիսին «Մարտի 1»-ն է: Որ այդ սպանդի համար պետք է պատասխան տա նախևառաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ես չեմ կասկածում: Բայց եթե անկեղծ լինենք, այն, ինչ հայտարարել է Հատուկ քննչական ծառայությունը, առայժմ բավարար չէ, և ավելին՝ պարունակում է ավելորդ քաղաքական տարրեր: Օրինակ՝ «Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը»՝ հրամանի նման բնութագիրը, հավանաբար, ճիշտ է, բայց իրավապահ մարմնի բառապաշարում չպիտի լինի` պետք է հստակ նշվեն օրենքների այն կետերը, որոնց այդ հրամանագիրը հակասում է: ՀՔԾ-ի հայտարարության մեջ ասվում է նաև, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով «էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին»: Դա էլ է բացարձակ ճշմարտություն, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի միջազգային վարկը հուզում Հատուկ քննչական ծառայությանը, որն, ինձ թվում է, պետք է խոսի չոր իրավական լեզվով: Այդ ամենով հանդերձ՝ «Մարտի 1-ի» գործը պետք էր վերաբացել, և բոլոր մեղավորները պետք է պատժվեն նախևառաջ ապագան նկատի ունենալով. այս պահից սկսած ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, պաշտպանության ոչ մի նախարար ու ոչ մի ոստիկանապետ գայթակղություն չպիտի ունենա ոստիկանությունը և առավել ևս՝ բանակն օգտագործել քաղաքական խնդիրները լուծելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, որը, ճիշտն ասած, առաջին հայացքից խաղամոլի և գանձագողի տպավորություն չէր թողնում, պետք է պատժվի ոչ միայն նրա համար, որ ոչ ոք այլևս չհամարձակվի անձնական նպատակներով օգտագործել (թեկուզև` ժամանակավորապես) ուրիշի փողերը, այլև այն պատճառով, որ արտերկրում մեր եղբայրները համոզվեն, որ այսուհետ իրենց նվիրաբերած գումարները կհայտնվեն հուսալի ձեռքերում: Եթե մեր օլիգարխներն ու նրանց «ախրաննիկները» շարունակեն մարդ ծեծել, իսկ հետո կաշառեն, վախեցնեն և շանտաժեն տուժածներին, ապա վաղը դա նորից տեղի կունենա, և ոչ մեկը այդ «լա-ա-ավ տղու» վարքից չի ցանկանա հրաժարվել: Մի անգամ պետք է լինի դատավճիռ, թեկուզև մեղմ, և դրանից հետո օլիգարխները կդադարեն մեզ` հասարակ մահկանացուներիս, վերևից նայել»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am