Տիգրան Աբրահամյան. «Կուտակումների ակտիվության որոշակի նվազում ունենք»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտոնական տեղեկատվության համաձայն` գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանը բավականին ակտիվացել էր արցախա–ադրբեջանական սահմանին: Այդ վարքագիծը դրսևորվում էր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժերով և դիպուկահարների ակտիվությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից «Փաստ»–ը փորձեց մեկնաբանություն ստանալ սահմանային ներկա իրավիճակի վերաբերյալ:
«Կուտակումների ակտիվության որոշակի նվազում ունենք: Ամենայն հավանականությամբ` այդ նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում հուլիսի 2–6–ը մասշտաբային զորավարժություններ են նախատեսված: Ենթադրում եմ, որ հիմնական զորքերի տեղաշարժը զորավարժության վայրում է: Այս պահին մենք չունենք հակառակորդի ակտիվության այն իրավիճակը, այն կուտակումները, ինչն ունեինք երկու կամ երեք շաբաթ առաջ: Այդ առումով ակտիվության նվազում կա»,–մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը: Հարցին, թե վերջին երեք ամիսների կտրվածքով հրադադարի ռեժիմը խախտելու վիճակագրությունն ինչպիսի՞ն է, Արցախի նախագահի խորհրդականը պատասխանեց. «Մեծ հաշվով` հրադադարի ռեժիմի խախտումների վիճակագրությունը այդքան էլ կապ չունի առաջնագծում Ադրբեջանի ակտիվության հետ: Որովհետև, օրինակ, կարող է հրաձգային զենքերի կամ գնդացիրների միջոցով խախտումների դեպքերը նվազեն, բայց առաջնագծում լարվածությունը դրանից չնվազի: Իհարկե, հրաձգային զենքերի միջոցով խախտումների նվազում կա, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր ակտիվությունը վերջին երեք ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: Ավելին` այս պահին, և հատկապես ապրիլ ամսից սկսած, հակառակորդը մշտապես ակտիվության տարբեր դրսևորումներ է ցուցաբերում: Այնպես որ` զուտ վիճակագրական տվյալները ոչնչի մասին չեն խոսում»: Տիգրան Աբրահամյանից նաև հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ իրավիճակ է քարոզչական դաշտում: «Ճիշտ է` բուն առաջնագծում զորքերի տեղաշարժերի առումով նվազում կա, սակայն քարոզչական դաշտում Արդբեջանի ակտիվությունը պահպանվում է: Վերջին շրջանում ադրբեջանական կողմի քարոզչական ակտիվությունը ոչ միայն չի նվազել, այլև բավականին աճել է: Վերջին դրսևորումը ռուս փորձագետների, պատգամավորների ու նաև լրագրողների այցն էր շփման գծի հարավային ուղղություն: Իրենց կողմից կազմակերպած ինչ–որ արհեստական կոնֆերանսի միջոցով փորձելու էին այդ շրջանակից հակահայկական հայտարարություններ պոկել, և ինչ–որ տեղ նրանց մոտ ստացվել էր»,–ընդգծեց մեր զրուցակիցը:
Քարոզչական դաշտում առկա այլ դրսևորումներ ևս կան: «Ադրբեջանական կողմը փորձում է նաև օգտագործել հայկական մամուլում մեր զինված ուժերի հետ առնչվող բոլոր լրատվական հոսքերը: Բնականաբար` դրանք ուռճացվում են, նաև այլ համատեքստում օգտագործում` փորձելով ցույց տալ, թե իբրև հայկական բանակի վիճակը վատ է և այլն: Այսինքն` մամուլում տեղ գտնող հրապարակումներով փորձում են «խաղալ»»,–նշեց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը վերցնում է նյութերի «ամենահարմար» հատվածը ու այդ հատվածի վրա ինչ–որ քարոզչական բաներ է սարքում: «Ամեն դեպքում վերջին տարիներին թե՛ հայկական մամուլը և թե՛ հայ հասարակությունը սովորել են ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններին: Միշտ չէ, որ ապատեղեկատվության խայծը մեզ մոտ ընդունվել է, բայց, ամեն դեպքում, Ադրբեջանն իր ջանքերն այդ ուղղությամբ շարունակում է: Այն լուրերը, որոնք տեղեկատվական լուրջ վտանգ են ներկայացնում, դրանց վերաբերյալ մենք փորձում ենք ժամանակին և օպերատիվ ձևով արձագանքել: Բայց Ադրբեջանը հիմնականում աղբ է տարածում, և ոչ միշտ է, որ արձագանքելու անհրաժեշտություն է առաջանում»,–եզրափակեց Տ. Աբրահամյանը: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am