Քայլ արե՛ք, ուսուցչի վարկանիշը բարձրացրե՛ք

«Փաստ» օրաթերթը գրում է. Մանկավարժական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, թե` «կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումը, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է»: Նախարարի այս ձևակերպման հետ չափազանց դժվար է չհամաձայնելը: Իրոք, կրթությունն այն ոլորտն է, որն ամենասերտ աղերսն ունի ոչ միայն ազգային անվտանգության, այլև պետության կայացման, զարգացման, մշակույթի, քաղաքակրթության ու էլի հազար ու մի բանի հետ:

Ցավոք, անկախության տարիներին դպրոցի և ուսուցչի վարկանիշներն ամենաշատն են տուժել: Այստեղ իրենց մեղքի բաժինն են ունեցել հայաստանյան բոլոր իշխանությունները: 90–ականների իշխանության օրոք սկսվեց պետության բոլոր օղակների, այդ թվում` դպրոցի, քաղաքականացումն ու, կարելի է ասել, ծառայեցումը գործող իշխանության կամ իշխանական կուսակցության շահերին: Հետագայի իշխանությունները կատարելագործեցին դպրոցի հեղինակազրկման բոլոր մեխանիզմները: Անշուշտ, այդ կատարելագործումը ուղիղ համեմատական էր իշխանության ամրապնդմանը: Արդյունքում դպրոցները վերածվեցին ընտրակեղծարարության օջախների, ուսուցիչները` ընտրակեղծարարների ու վարչակարգի սպասարկուների: Հենց սրա արդյունքում էլ կորսվեց ուսուցչի և բնականաբար, նաև կրթություն երևույթի հեղինակությունը: Սակայն արդյո՞ք այստեղ մեղավոր էին միայն իշխանությունները կամ միայն ուսուցիչները: Նման պնդումներ այսօր էլ կան, բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորքային էր: Մինչ օրս էլ ուսուցիչների, դպրոցների դերի ու նշանակության մասին խոսվում է վերամբարձ բառերով, սակայն ուսուցիչների նկատմամբ պետական հոգածությունն աննախանձելի է` առնվազն աշխատավարձերի առումով: Եվ հենց այս պատճառով էր նաև, որ դպրոցներում արմատավորվեցին տարբեր արատավոր երևույթներ` դրամահավաքությունները, «շնորհակալությունները», կրկնուսույցները և վերջիններով պայմանավորված` դպրոցում իրականացվող ծրագրին մատերի արանքով նայել ը` և՛ ուսուցչի, և՛ աշակերտների կողմից: Սակայն միանշանակ է, որ այս բոլոր իրողություններում չկա մի կոնկրետ մեղավոր,  ավելին` տեղին էլ չէ մեղավորներ փնտրել, քանի որ բոլոր երևույթների առաջնային պատասխանատուն հասարակությունն է: Եվ եթե ուսուցիչը դառնում է վատը, ձեռք է բերում վատ սովորություններ, ապա այստեղ մեղավոր են բոլորը: Սա բոլորովին էլ համընդհանուր մեղքի քարոզչություն չէ, այլ հասարակ իրականություն: Ի դեպ, ուսուցչի վարկանիշին ոչ պակաս հարված հասցվեց հեղափոխության օրերին, երբ հեղափոխական քարոզչությունը կամա թե ակամա հակադրում էր աշակերտությանը ուսուցիչներին` վերջիններիս համատարած դիտարկելով որպես հին իշխանության կրողներ:
Իհարկե, դպրոցի կուսակցականացումը ամենաարատավոր երևույթներից էր, որին գնացին Հանրապետականներն ու, ընդհանրապես, նախորդ բոլոր իշխանությունները, բայց արդյո՞ք դպրոցի հեղափոխականացումը նույնքան վտանգավոր չէ: Ինչ խոսք, աշակերտները, առավել ևս բարձր դասարանների աշակերտներն արդեն պատանիներ են, որոնք ունեն իրենց հստակ իրավունքները, սակայն մյուս կողմից` դպրոցը, կրթական հաստատությունը պետք է քաղաքականացված չլինի, այս սահմանը ամենակարևորն է, որի խախտումներն էլ հենց բերում են կրթության այլախեղման ու վարկանիշի անկման: Այս ամենով հանդերձ, այսօր նախարարը խոսում է կրթության և ուսուցիչների վարկանիշի բարձրացման մասին: Իրոք, ողջունելի է, որովհետև առանց հեղինակության անիմաստ է խոսել կրթական համակարգի, կրթական բարեփոխումների ու բազմաթիվ այլ գեղեցիկ բաների մասին: Մնում է վերամբարձ խոսքերը ոչ պակաս վերամբարձ քայլերի վերածել: Մի խոսքով` քայլ արե՛ք:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am