Կծիկի ծայրը երևում է, մնում է տեսնել շարունակությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

130 միլիոն օնլայն կազինոներին, 170 միլիոն չարաշահում Հ1–ում, 2 միլիարդ դրամ չվճարված հարկեր, մի խոսքով` գլխապտույտ առաջացնող միլիոններ և միլիարդներ: Հենց միայն այս թվերից կարող ենք ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարիներ շարունակ ունեցել են արժանավայել ապրելու հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը պարզապես գողացվել ու մսխվել է. մեկից գողացվել է արժանավայել կենսաթոշակը, մյուսից աշխատավարձը, մեկ ուրիշից` պատիվն ու արժանապատվությունը: Սակայն այս ամենի մեջ ամենացավալին, նույնիսկ ողբերգականը, երևացող կողոպուտը չէ, այլ այն, որ մենք տեսնում ենք ընդամենը ամենափոքր հատվածը: Պատկերացնում եք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը պատասխանատվության չենթարկվելու այնպիսի վստահություն է ունեցել, որ պարզապես օնլայն կազինոներում տարվել է 130 միլիոն դրամ (հետո վերականգնել է, թե չի վերականգնել, այլ հարց է. նախ՝ որտեղից այդքան գումար՝ վերադարձնելու համար, իսկ կազինոների թեման արդեն բարոյական հարթության մեջ է), կամ գուցե այլոք են տարվել նրա անվան տակ, սա էական չէ, էականն այն է, որ դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են ծախսվել հիմնադրամի գումարները` միլիոնավոր դոլարներ: Դոլարներ, որոնք հավաքվել էին համայն հայության ջանքերով, արդյոք կա՞ երաշխիք, որ այդ 130 միլիոն դրամը ծովի մեջ մի կաթիլ չէ, որ տարիներ շարունակ հիմնադրամին տրվող միլիոնավոր դոլարների նվիրատվությունների ճակատագիրը նույնական չի եղել այդ 130 միլիոնի հետ: Խնդիրն այստեղ բոլորովին էլ Արա Վարդանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և նույնիսկ այդ վերադարձված կամ չվերադարձված 130 միլիոնը չէ, այլ ընդհանուր անպատժելիության ու թալանի փիլիսոփայությունը կամ վերջինիս ծավալները: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ իշխանությունները և նրանց շուրջ հավաքվածները «ուտում են», բոլորս լսում էինք այս և շատ այլ հիմնադրամների նկատմամբ անվստահության աճի մասին, դա երևում էր անգամ հանգանակվող գումարների շարունակական նվազումից: Բայց որևէ մեկս չէր կարող պատկերացնել ծավալներ: Սակայն այս զգացմունքային կողմն էլ թողնենք մի կողմ: Զուտ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ. յուրաքանչյուր տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ էր գումարում, հաշվետվություններ ստուգում ու հաստատում, ծրագրեր հաստատում և մի՞թե որևէ մեկը չէր տեսնում ֆինանսական չարաշահումները: Իհարկե, տեսնում էր, ավելին` սա նշանակում է, որ խնդիրը միայն տնօրենի թուլությունը չէ օնլայն խաղերի նկատմամբ, այլ խոսքը շատ ավելի լայն մասշտաբներ ունեցող կոռուպցիոն շղթաների մասին է:
Մյուս կողմից, 2012–2017 թվականներին «Գրանդ Թորնթոն Արմենիա» ընկերության պատվերով «Հայաստան» համահայկական հիմնադրամում մոնիթորիգ է իրականացրել «Նորաշեն ՆՏ ԱԿ» ընկերությունը: Հասկանալի է` որևէ բան չի գտել, իսկ հիմնադրամի կայքում դրված մոնիթորինգի հաշվետվությունները` կատարյալ մաքուր են: Ինչ են ստացել նման կատարյալ մաքուր մոնիթորինգ անցկացնելու դիմած «Գրանդ Թորոնթոնն» ու մոնիթորինգն իրականացնող կազմակերպությունը, թողնում ենք ընթերցողի ենթադրությանը: Վերջապես գալով հենց մոնիթորինգ իրականացնող «Նորաշեն ՆՏ ԱԿ» կազմակերպությանը, պարզվում է` վերջինս բավական առեղծվածային բնույթ ունի, այս բառակապակցությամբ համացանցային որոնումները ցույց են տալիս միայն մեկ նման անվանումով անհատ ձեռնարկատերի կազմակերպություն` Ծաղկաձոր համայնքում, կազմակերպությունը ունի հասցե, սակայն չունի կայք, համացանցում ոչինչ հնարավոր չէ գտնել այս կազմակերպության և նրա նախագահ Գ.Բաղդասարյանի մասին, ում կնիքով և ստորագրությամբ կնքված է հիմնադրամում կատարված աուդիտի հաշվետվությունը: Այլ կերպ ասած` Արա Վարդանյանի թուլությունը օնլայն խաղերի նկատմամբ միայն կծիկի մի ծայրն է, ամբողջ կծիկը, հուսանք, կքանդվի շատ մոտ ապագայում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am